Facebook   Twitter
 
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

08 Նոյեմբերի 2018 - 23:15
Ուկրաինայի հարցով ԱՄՆ Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է Ղրիմի և Դոնբասի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին, գրում է РИА Новости-ն:
Վոլկերի խոսքով՝ նոր պատժամիջոցները սահմանվելու են նոյեմբերի 8-ին ֆիզիկական 3 անձի և 9 կազմակերպության նկատմամբ:

Հաղորդվում է, որ դրանք սահմանվում են այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք աջակցում են մասնավոր ներդրումների և սեփականաշնորհման ծրագրերի միջոցով Ուկրաինայի Ղրիմի շրջանն ինտեգրելու Ռուսաստանի փորձերին կամ մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների խախտման լուրջ միջադեպերին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահը նույնպես կարող է հայտնվել բանտում ու զրկվել մանդատից
14 Նոյեմբերի 2018 - 10:23
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանն այդ պաշտոնում իրեն նախորդած Սելահաթթին Դեմիրթաշի պես կարող է հայտնվել բանտում ու զրկվել պատգամավորական մանդատից, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
Թրամփը կրկին վիրավորել է Մակրոնին
14 Նոյեմբերի 2018 - 09:35
ԱՄՆ նախագահը վիրավորելով իր ֆրանսիացի պաշտոնակցին, հայտարարել է, որ ժողովրդի շրջանում նրա վարկանիշը խիստ նվազել է:
Մերկելը ԵՄ միացյալ զինված ուժեր ստեղծելու կոչ է արել
14 Նոյեմբերի 2018 - 00:02
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական միության միացյալ զինված ուժեր ստեղծելու կոչ է արել՝ հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի դասերը եւ տարաձայնությունները, որոնք հանգեցրեցին հակամարտության՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ
13 Նոյեմբերի 2018 - 23:49
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ:
Իսրայելական զորքերը մեկ օրում 160 թիրախ են խոցել Գազայի հատվածում
13 Նոյեմբերի 2018 - 23:05
Իսրայելական զորքերը վերջին մեկ օրում պաղեստինցի գրոհայինների արձակած ավելի քան 100 հրթիռ և ռումբ են որսացել և ի պատասխան 160 թիրախ խոցել Գազայի հատվածում:
Հայկական դպրոցից դուրս եկող աղջիկներին հետևող պակիստանցին ձերբակալվել է Ախալցխայում
13 Նոյեմբերի 2018 - 22:40
Ախալցխայում ձերբակալվել է Պակիստանի 37–ամյա քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։

Բանտարկյալները օգնում են վերացնել Քալիֆորնիայի հրդեհները
13 Նոյեմբերի 2018 - 21:08
Քալիֆորնիայի հրշեջ ծառայությունները միայնակ գլուխ չեն հանում նահանգի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհից, որի զոհն է դարձել 40 մարդ։
Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել
13 Նոյեմբերի 2018 - 20:57
Ռուսաստանը ռեկորդ է սահմանել նավթի արդյունահանման ծավալների առումով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նոյեմբերյան զեկույցում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4192
 
Լրահոս`