Facebook   Twitter
 
Միացյալ Նահանգները բացառում է ԼՂ խնդրի ռազմական կարգավորումը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները բացառում է ԼՂ խնդրի ռազմական կարգավորումը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

08 Նոյեմբերի 2018 - 23:23
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին:

«Մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ձեր համագործակցությունը կողմերի հետ: Մենք շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում և Բարձր մակարդակի պլանավորման խմբին ձեր զեկույցների ու թարմացումների համար»,- ընդգծել է նա:

Մակրիսը նշել է, որ Միացյալ Նահանգներին ոգևորել են երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները: «Այս շփումները ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:

Գրեգորի Մակրիսն ընդգծել է, որ համանախագահները կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում: Նա համոզմունք է հայտնել, որ արտգործնախարարների միջև հանդիպումները կարող են դրական ազդեցություն գործել առաջարկված միջոցները կյանքի կոչելու գործում:

«Այս հակամարտությունն արդեն շատ երկար է շարունակվում: Եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախապատրաստեն իրենց բնակչությանը խաղաղությանը: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- նշել է նա:

Դիվանագետը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նրա խոսքով՝ այդ պատճառով վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն այնպիսի բարձրաստիճան պատվիրակների ուղարկեց Հայաստան ու Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուս-քվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշվում է Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- հայտարարել է Գրեգորի Մակրիսը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրաքի հյուսիսում թուրքական օդուժը գործողություն է իրականացրել
21 Հունվարի 2019 - 22:32
Թուրքական ԶՈւ-ի օդուժը գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում՝ թիրախավորելով «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դիրքերը, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Սառա Ջեսիկա Փարքերի ակնարկը՝ հայտնի հերոսուհու վերադարձի մասին
21 Հունվարի 2019 - 22:14
53-ամյա դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերն ակնարկել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հայտնի կերպարի վերադարձի մասին, որը նրան մեծ հռչակ էր բերել։
Կերչի նեղուցում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի
21 Հունվարի 2019 - 22:09
Կերչի նեղուցում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ, այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
Բահրեյնի ստորջրյա նոր այգու հիմնական ցուցանմուշը կդառնա Բոինգ-747-ը
21 Հունվարի 2019 - 21:57
Արաբական ամենափոքր երկրում՝ Բահրեյնում, 100 000 ք/մ մակերեսով թեմատիկ այգի կբացվի։ Ցուցանմուշների հիմք կդառնա Boeing 747 խորտակված ինքնաթիռը, որի երկարությունը 70 մետր է։
Քանյե Ուեսթի անակնկալը լաց լինելու չափ հուզել է Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 21:30
Ռեփեր Քանյե Ուեսթն առաջին անգամ չէ, որ ապացուցում է իր՝ կատարյալ ամուսին լինելը։ Նույնիսկ երեք երեխաների ծնունդից հետո նա շարունակում է փորձել գրավել Քիմ Քարդաշյանի սիրտը։ Ավելի վաղ նա Barbie տիկնիկ է պատվիրել Քիմի համար, որի մասին վերջինս վաղուց էր երազում։ Երեկ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անկեղծացել է Քանյերի նոր անակնկալի մասին։

Հայաստանը կարող է դառնալ մոդել. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
21 Հունվարի 2019 - 21:22
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին մասնավորապես ասել է՝
Գերմանիան արտաքսել է ԵՄ երկրներում ռեկորդային թվով փախստականների
21 Հունվարի 2019 - 21:16
Գերմանական իշխանությունները 2018թ. նոյեմբեր-հունվար ամիսներին ավելի քան 8,6 հազար ապաստան հայցողների են արտաքսել ԵՄ այլ երկրներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Suddeutsche Zeitung» թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) պատասխանը՝ Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորի Ուլի Իելիպկի համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 89-ի
21 Հունվարի 2019 - 20:52
Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 89-ի, այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4367
 
Լրահոս`
Ինչպես է երգչուհի Պոլինա Գագարինան փրկվել «շնաձկան» հարձակումից (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր