Facebook   Twitter
 
Ալիևին ցանկացել են հրավիրել մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն հայկական կողմը դեմ է եղել. «Коммерсантъ»

Ալիևին ցանկացել են հրավիրել մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն հայկական կողմը դեմ է եղել. «Коммерсантъ»

08 Նոյեմբերի 2018 - 23:50
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովին որպես հյուր հրավիրելու հարցը, սակայն հայկական կողմը դեմ է եղել այդ առաջարկին:
Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակցած աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այս առաջարկին կողմ են եղել նաև որոշ այլ ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն այս առաջարկին դեմ է հանդես եկել հայկական կողմը:

«Դաշինքի մասը չկազմող պետությունների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայնեն», - պարզաբանել է «Коммерсантъ»-ի՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի պատվիրակության բարձաստիճան ներկայացուցիչ հանդիսացող զրուցակիցը՝ հավելելով, որ այս հարցում կոնսենսուսի չեն հասել:

Ալիևի հրավերի վերաբերյալ տեղեկությունը մեկնաբանելու «Коммерсантъ»-ի խնդրանքին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է. «Մենք նման տեղեկություն չունենք»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահը նույնպես կարող է հայտնվել բանտում ու զրկվել մանդատից
14 Նոյեմբերի 2018 - 10:23
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանն այդ պաշտոնում իրեն նախորդած Սելահաթթին Դեմիրթաշի պես կարող է հայտնվել բանտում ու զրկվել պատգամավորական մանդատից, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը. Բաբլոյան
14 Նոյեմբերի 2018 - 10:22
Չի բացառվում, որ նոյեմբերի 21-ին ունենանք ԱԺ արտահերթ նիստ, որտեղ կհաստատենք բյուջեի նախագիծը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ընթանում են լուծարված խորհրդարանի հերթական նիստերը. Օրակարգում 2019-ի բյուջեի նախագիծն է (ուղիղ)
14 Նոյեմբերի 2018 - 10:05
Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 14–ին, շարունակվում են հերթական նիստերը։
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
Թրամփը կրկին վիրավորել է Մակրոնին
14 Նոյեմբերի 2018 - 09:35
ԱՄՆ նախագահը վիրավորելով իր ֆրանսիացի պաշտոնակցին, հայտարարել է, որ ժողովրդի շրջանում նրա վարկանիշը խիստ նվազել է:
«Բայց դա կամայական որոշում չէ...». Պարույր Հայրիկյան
14 Նոյեմբերի 2018 - 09:33
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մերկելը ԵՄ միացյալ զինված ուժեր ստեղծելու կոչ է արել
14 Նոյեմբերի 2018 - 00:02
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական միության միացյալ զինված ուժեր ստեղծելու կոչ է արել՝ հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի դասերը եւ տարաձայնությունները, որոնք հանգեցրեցին հակամարտության՝ տեղեկացնում է Reuters-ը։
Մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը. ՄԻՊ
13 Նոյեմբերի 2018 - 23:58
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8637
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն