Facebook   Twitter
 
Խոշոր սկանդալ ՀԱՊԿ վեհաժողովին

Խոշոր սկանդալ ՀԱՊԿ վեհաժողովին

08 Նոյեմբերի 2018 - 23:54
ՀԱՊԿ վեհաժողովները երեւի երբեւէ այնքան ինտրիգային չեն եղել ու այնքան չեն արժանացել ԶԼՄ-ների ուշադրությանը, որքան այսօր Աստանայում տեղի ունեցած հավաքը:
Դրան նպաստել են թե այս մարգինալ բլոկի ընդլայնման ու գործնականացման վերաբերյալ քննարկումները, թե գլխավոր քարտուղարի շուրջ առաջացած իրավիճակը:

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՊԿ վեհաժողովը բավական սկանդալային ստացվեց, եւ դրա պատճառն այն է, որ ժամանակին, երբ ստեղծվում էր այս բլոկը, հիմնադիրները չեն մշակել համապատասխան փաստաթղթեր ու կանոններ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում: Այսինքն, բլոկում որոշումներն ընդունվում էին պարզապես պայմանավորվածությունների միջոցով, եւ այսքան տարի փաստորեն խնդիրներ չէին առաջացել:

Իսկ ֆորս մաժորն առաջացել է Հայաստանի քվոտայով գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտնի պատմության պատճառով: Նա հետ է կանչվել, Հայաստանը ձգտում է պահպանել քվոտան, առաջարկելով նոր թեկնածու: Եվ հենց այստեղ էլ ծավալվել է գլխավոր ինտրիգը, ի ցույց հանելով անդամ-երկրների միջեւ հակասությունները:

Մոսկովսկի կոմսոմոլեց թերթը գրում է, որ Հայաստանի այս ջանքերին հակադրվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով փորձում է ժամկետից շուտ նշանակել Բելառուսի ներկայացուցչի: Լուկաշենկոյին աջակցում է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, ով արդեն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը:

Սակայն ինտրիգը սրանով չի ավարտվում. Լուկաշենկոյի ու Նազարբաեւի հետեւում երեւում են Ադրբեջանի «ականջները»: Վեհաժողովի կուլիսներում խոսակցություններ են տարածվել, որ Լուկաշենկոյի միջոցով Հայաստանի դեմ պայքարում է Ադրբեջանը: Ուշագրավ մեկ այլ տեղեկություն է նաեւ տարածվել. Բելառուսի թեկնածուն՝ այդ երկրի անվտանգության քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանակին ավարտել է Բաքվի Ռազմական բարձրագույն հրամանատարական ուսումնարանը եւ սերտ կապերի մեջ է Ադրբեջանի զինվորական վերնախավի հետ:

Հաշվի առնելով Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական սերտ համագործակցությունը եւ սպառազինության վաճառքը, հնարավոր է Զասը կապված է նաեւ ֆինանսական խոշոր սխեմաների հետ, ինչպիսին է ադրբեջանական սպառազինության ոլորտը: ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով համագործակցության խոսակցություններն ամբողջացնում են Աստանայի հավաքին ստեղծված իրավիճակը:

Ի դեպ, ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակների վերաբերյալ փաստաթուղթը մշակել է հենց Բելառուսը:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Պուտինը բավական տհաճ իրավիճակում է հայտնվել Լուկաշենկոյի պատճառով: Իսկ վեհաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նազարբաեւը բավական հոգնած ու միաժամանակ բարկացած տեսք ուներ:

Ի՞նչ շարունակություն կունենա այս իրավիճակը Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 6-ին ենթադրվում է վերջնական որոշում է կայացվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիստոսի հրաշափառ հարության տոնը ոգևորում և զորացնում է բոլորիս. ՀՀ նախագահի շնորհավորանքը
20 Ապրիլի 2019 - 19:11
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորանքի մեջ ասված է.
Ձեր ԱԳՆ-ն 2,5 օր քնում, զարթնում է՝ փորձելով պատասխանել իբր Մամեդյարովին, բայց իրականում լսեցնելով Լավրովին. Աշոտյան
20 Ապրիլի 2019 - 16:17
Վարչապետի երկու ժամ տեւած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այդպես էլ չլսեցինք նորություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
ՀՀ նախագահի «Բաղրամյան 26»-ի նստավայրը կանվանակոչվի «Հանրապետության տուն»
20 Ապրիլի 2019 - 13:37
Երեւանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի Հ. 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին:
Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյանը՝ ՊՎԾ պետի մեղադրանքի մասին
20 Ապրիլի 2019 - 13:29
Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։
Որևէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ
20 Ապրիլի 2019 - 12:53
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին՝ կապված հակամենաշնորհային պայքարի և դրա արդյունքների հետ: Քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շուրջ 8 մլն ՀՀ դրամ եկամուտ. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի 2018 թ. հայտարարագիրը
20 Ապրիլի 2019 - 12:36
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 2019 թ. ապրիլի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը:
Իրավունք չունենք հայրենական արտադրողներին մենակ թողնել իրենց խնդիրների հետ, դրա հետևում հազարավոր քաղաքացիների ճակատագրեր են․ Ս․ Բագրատյանը՝ ցեմենտի հարկման մասին
20 Ապրիլի 2019 - 12:32
Իրավունք չունենք մեր հայրենական արտադրողներին մենակ թողնելու իրենց խնդիրների հետ, քանի որ դրա հետևում կանգնած են հազարավոր քաղաքացիների ճակատագրեր․այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
«Երկու պետություն՝ մեկ նպատակ. հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն». Միքայել Մինասյանի հոդվածը
20 Ապրիլի 2019 - 12:27
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն. անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն:
Զելենսկին և Պորոշենկոն ծնկի են իջել ռազմաճակատում զոհվածների ընտանիքների առաջ
20 Ապրիլի 2019 - 00:02
Կիևի Օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցած բանավեճի ժամանակ նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին և Պետրո Պորոշենկոն ծնկի են իջել ուկրաինացի զինվորականների մահվան համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5319
 
Լրահոս`