Facebook   Twitter
 
Փոխշահավետ պայմանավորվածություններ նախկին ռեյտինգայինների ու քաղաքական ուժերի միջև. «Փաստ»

Փոխշահավետ պայմանավորվածություններ նախկին ռեյտինգայինների ու քաղաքական ուժերի միջև. «Փաստ»

09 Նոյեմբերի 2018 - 08:40
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն պարզ է, որ նախկինում ՀՀԿ–ին շոշափելի ձայներ ապահոված «ռեյտինգայինների» մեծ մասը այս անգամ չի առաջադրվելու: Սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ «ձեռքները ծալած»՝ զուտ կողքից հետևելու են ընտրությունների ընթացքին: Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական միավորներ, մասնավորաբար «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Օրինաց երկիր» կուսակցություններն այս օրերին ակտիվ բանակցությունների մեջ են նրանց հետ՝ տեղերում այդ պատգամավորների աջակցությունը ստանալու համար: Որոշ դեպքերում, ըստ մեր աղբյուրների, կարծես թե համաձայնություններ ձեռք են բերվել: Սակայն այնպես չէ, որ վերոնշյալ «քվեատերերը» այս բանակցություններում որոշակի շահեր չունեն:

Նրանք փորձում են ձեռք բերել երկուստեք շահավետ պայմանավորվածություն: Մեր տվյալներով, ոմանք հատկապես վերոնշյալ կուսակցություններին խիստ գործնական առաջարկություն են արել: Հաշի առնելով, որ ՔՊ–ի ու ԲՀԿ–ի դեպքում անիմաստ ու անհնար է նման պայմանավորվածությունը, իսկ ՀՀԿ–ն որոշել է, այսպես ասած, քաղաքական թիմով գնալ, «քվեատեր» ռեյտինգայիններն առաջարկել են հետևյալ մեխանիզմը. իրենք կաջակցեն իրենց իսկ «դրած» թեկնածուներին, որոնք ռեյտինգայինով կառաջադրվեն վերը նշված կուսակցությունների տարածքային ցուցակներով, արդյունքում ձայները կգնան այդ կուսակցություններին, իսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում դա շահեկան կլինի և՛ իրենց, և՛ նշյալ քաղաքական ուժերին: Ուստի, մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց ուշադիր լինել տարածքային ցուցակներին ու չզարմանալ, որ այնտեղ կլինեն տվյալ կուսակցությունների հետ կապ չունեցող մարդիկ: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». այս հարցով Տոնոյանը դիմել է վարչապետին. «Փաստ»
18 Ապրիլի 2019 - 09:42
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»:
Ուշագրավ «դեպք». Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը միավորվել էին. «Հրապարակ»
18 Ապրիլի 2019 - 09:31
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը միասին, ժպիտը դեմքներին, Աբովյանում ժապավեն էին կտրում։ Բացում էին Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը։
«Հրապարակ». ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ-ին
18 Ապրիլի 2019 - 09:22
«Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների եւ ընդդիմության դերի բարձրացում:
«Ժողովուրդ»․ Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ արդեն թեկնածուն կա
18 Ապրիլի 2019 - 09:20
«Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է:
«Ժողովուրդ». Որքան մարդ կկրճատվի օպտիմալացման արդյունքում. Թվեր են հայտնի
18 Ապրիլի 2019 - 09:08
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել:
«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը՝ անցյալի թակարդում
18 Ապրիլի 2019 - 08:57
«Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։
«Հրապարակ». Լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի. «Իմ քայլը» դաստիարակչական ժողով է արել
18 Ապրիլի 2019 - 08:56
«Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի և Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարևոր» հարցեր:
«Ժամանակ». Ավիատոմսերի գները չեն իջնում. Փաշինյանը չի՞ գտնում, թե ով է մենաշնորհի տերը
18 Ապրիլի 2019 - 08:55
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռեւս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, եւ հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն:
«Փաստ». Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախագահ
18 Ապրիլի 2019 - 08:28
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1562
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն