Facebook   Twitter
 
«100 տոկոսով բացառում եմ, որ ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի». «Փաստ»

«100 տոկոսով բացառում եմ, որ ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի». «Փաստ»

09 Նոյեմբերի 2018 - 08:45
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն տևական ժամանակ է՝ ՀԱԿ–ը լռություն է պահպանում: Ու եթե մինչ նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը ՀԱԿ–ականները համոզված պնդում էին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են, սակայն ԸՕ–ի փոփոխությունների տապալումից հետո, կարծես, անցել են ընդհատակ՝ կա՛մ հեռախոսի չեն պատասխանում, կամ հեռախոսներն են անջատում:

Ու քանի որ նման դեպքերում անորոշությունը կասկածներ է ծնում, ՀԱԿ–ականների նման վարքագծի պատճառով մամուլում սկսվեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Սկզբում ասվում էր, որ ՀԱԿ կուսակցությունը պատրաստվում է դաշինք կազմել ՔՊ–ի հետ, հետո տեղեկություն տարածվեց, թե դաշինք չեն կազմի, բայց ՀԱԿԿ անդամները կներգրավվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում:

Այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» կապ հաստատեց Արման Մուսինյանի հետ, բայց նա, հարցը դեռ չլսած, ասաց, որ հանդիպման է և խնդրեց 1,5 ժամից զանգահարել: Բնականաբար, փորձեցինք կապ հաստատել 1,5 ժամից, բայց այդ ժամանակ արդեն Մուսինյանը չպատասխանեց մեր զանգերին: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հեռախոսահամարն ընդհանրապես անջատված էր: Ու թեև չենք բացառում, որ դա կարող է այլ հանգամանքով պայմանավորված լինել, ամեն դեպքում նշենք, որ նրա հետ զրուցել նույնպես չհաջողվեց: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հետ: Նա սկզբում ասաց, որ շատ զբաղված է, բայց, այնուամենայնիվ, կարողացանք որոշ հարցերի մասին պարզաբանում ստանալ:

ՔՊ–ի ցուցակով ՀԱԿ անդամների ընտրությանը մասնակցելու հանգամանքը նա «մուտիլովկա» համարեց՝ ցավով նշելով, որ այդ բառի հայերեն համարժեքն ինքը չի հիշում: «Այս պահին գրագետ մարդկանց հետ ենք նստած, բոլորն էլ ասացին, որ այդ բառի հայերեն համարժեքը չեն կարողանում գտնել»,– ասաց Զ. Թադևոսյանը և հավելեց, որ լրատվամիջոցներից մեկը մի սուտ լուր է գրել, մյուսներն էլ այդ սուտը տարածել են ու տպավորություն ստեղծել, թե դա իրականոթյուն է:

Դիտարկմանը, թե սուտը սովորաբար անորոշությունից է ծնվում և նման ստերի դեմն առնելու համար հարկավոր է ընդամենը պատասխանել հարցերին, որպեսզի ո՛չ լրագրողների համար մութ հարցեր մնան, ո՛չ հասարակության մոտ, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության վարքագծի դրսևորման քաղաքակիրթ ձևը հայտարարություն տարածելն է: Եվ եթե մինչև հիմա դուք նման հայտարարության դեռ չեք հանդիպել, ուրեմն, դեռևս որոշում չի կայացվել: Այդ պարագայում, որևէ կուսակցական որևէ բան ասելու իրավունք չունի: Դա կուսակցական կարգապահություն է: Մենք չենք կարող ասել՝ քննարկվում է, չի քննարկվում, ինչ լուծում կստանա»: Տիկին Թադևոսյանը նաև նշեց, որ իրենց կուսակիցներն էլ են տարակուսանքի մեջ հայտնվել՝ կարդալով մամուլի հրապարակումները, բայց նա բացառեց, որ այս կամ այն ՀԱԿ–ական կարող է ներգրավված լինել ՔՊ–ի ցուցակում: «Դա «ֆեյքերի» մուտիլովկան է: Այս պահի դրությամբ ես 100 %–ով բացառում եմ, որ ՀԱԿ կուսակցության որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի: Եթե նման բան լինի, ապա դա կնշանակի, որ կուսակցության անդամ չէ, քանի որ ընտրությունը քաղաքական միջոցառում է: Ուստի անպայման կուսակցության որոշում պետք է լինի, անգամ այն դեպքում, երբ մեկ կուսակցական անդամ ներգրավվում է մեկ այլ կուսակցության ցուցակում:

Եթե նման որոշում դեռ չկա, բայց որևէ կուսակցական նման քայլ իրականացրած լինի, ապա դա կնշանակի, որ ինքն այլևս չպետք է այդ կուսակցության անդամ լինի, քանի որ չի հարգել կուսակցության որոշումը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին որոշման հրապարակմանը, ապա կարծում եմ, որ եկող շաբաթվա սկզբին պարզ կլինի, թե ՀԱԿ–ն ինչ որոշում է կայացրել»,– ասաց Զ. Թադևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». այս հարցով Տոնոյանը դիմել է վարչապետին. «Փաստ»
18 Ապրիլի 2019 - 09:42
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»:
Ուշագրավ «դեպք». Կոտայքի մարզպետն ու Աբովյանի քաղաքապետը միավորվել էին. «Հրապարակ»
18 Ապրիլի 2019 - 09:31
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը միասին, ժպիտը դեմքներին, Աբովյանում ժապավեն էին կտրում։ Բացում էին Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղը։
«Հրապարակ». ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ-ին
18 Ապրիլի 2019 - 09:22
«Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների եւ ընդդիմության դերի բարձրացում:
«Ժողովուրդ»․ Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ արդեն թեկնածուն կա
18 Ապրիլի 2019 - 09:20
«Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է:
«Ժողովուրդ». Որքան մարդ կկրճատվի օպտիմալացման արդյունքում. Թվեր են հայտնի
18 Ապրիլի 2019 - 09:08
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել:
«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը՝ անցյալի թակարդում
18 Ապրիլի 2019 - 08:57
«Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։
«Հրապարակ». Լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի. «Իմ քայլը» դաստիարակչական ժողով է արել
18 Ապրիլի 2019 - 08:56
«Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի և Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարևոր» հարցեր:
«Ժամանակ». Ավիատոմսերի գները չեն իջնում. Փաշինյանը չի՞ գտնում, թե ով է մենաշնորհի տերը
18 Ապրիլի 2019 - 08:55
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռեւս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, եւ հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն:
«Փաստ». Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ նախագահ
18 Ապրիլի 2019 - 08:28
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1562
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն