Facebook   Twitter
 
«Իրատես». Գազի սակագնի քաղաքական գինը. անձամբ Պուտինից պետք է «կորզել» թույլտվությունը

«Իրատես». Գազի սակագնի քաղաքական գինը. անձամբ Պուտինից պետք է «կորզել» թույլտվությունը

09 Նոյեմբերի 2018 - 09:43
«Իրատես» թերթը գրում է.
«Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։ Փաշինյանն այնուհետեւ տեղեկացրեց, որ անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում սպառողներն այդքան թանկ են վճարում գազի դիմաց։

Ըստ Փաշինյանի, առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները, սակայն առայժմ ոչ մի պաշտոնական տեսակետ չի հնչել։ Միայն երեկ էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Գազպրոմ» ընկերության եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ բանակցում են գազի սակագնի նվազեցման ուղղությամբ։ Սակայն հասարակությանը դեռ չի ներկայացվում, թե Հայաստանի կառավարության ուսումնասիրությունն ինչ է ջրի երես հանել, ինչու է նախորդ իշխանությունը սահմանել նման բարձր սակագին, եթե հնարավոր է սպառողին ավելի էժան գազ մատակարարել, ինչի մասին մշտապես փաստում էին հայ տնտեսագետները։

Իհարկե, բացի տնտեսական գործառույթ իրականացնելուց, «Գազպրոմը» իրականում շատ ավելի զբաղված է քաղաքականությամբ։ Այնպես որ, այս թեմայի շուրջ ցանկացած քննարկում, ուսումնասիրություն ու պայմանավորվածություն տեղավորվելու է նաեւ քաղաքական հարթությունում։ Նկատենք` «Գազպրոմից» վստահեցնում են, որ գազի գնի իջեցումն անհնար է, քանզի համակարգում դա կհանգեցնի ցնցումների։ Ասել է` այս ընկերությունը հակված չէ նվազեցնելու գազի սակագինը, իսկ սա նշանակում է, որ կարող է «ավելի լավ» հիմնավորում ներկայացնել Վլադիմիր Պուտինին, քան հայրենի կառավարության անդամները։ Իրականում այնպես չէ, որ Ռուսաստանում չգիտեին, թե Հայաստանում գազի ինչ սակագին է գործում, ու դա որքանով է իրենց ձեռնտու։

Հիշեցնենք, որ անգամ ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով ստեղծվեց` ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով։ Հանձնաժողովը ղեկավարում է Միքայել Մելքումյանը, որը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե երկու սակագին կարելի է ունենալ, պետք է դիտարկել նաեւ, թե գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա։

Այնպես որ, Հայաստանի ղեկավարությանը մնում է մի ելք` անձամբ Վլադիմիր Պուտինից «կորզել» գազի սակագնի նվազեցման թույլտվություն, որը հաստատապես տնտեսական գործարքի շրջանակում չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արդեն երկրորդ անգամ Քոչարյանի կալանավորման հարցի քննության ժամանակ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը բացակայում է Հայաստանից
17 Նոյեմբերի 2018 - 09:51
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
Որքանով է տարբերվում Հայաստանի բնակչությունը Ադրբեջանից. «Ժողովուրդ»
17 Նոյեմբերի 2018 - 09:44
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փաստ». «Խառն եմ, ապե». ով ինչ է սպասում ընտրություններից
17 Նոյեմբերի 2018 - 09:33
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հրապարակ». Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին
17 Նոյեմբերի 2018 - 09:13
«6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակ­ցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է:
Անպատասխան ուղերձներ. «168 Ժամ»
17 Նոյեմբերի 2018 - 09:05
«Իրանը բարիդրացիական հարաբերություններ է փորձում պահպանել իր հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ:
Հետաքրքիր իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով. «Ժողովուրդ»
17 Նոյեմբերի 2018 - 09:03
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժամանակ». Ադեկվատը. Ծառուկյանը որոշել է փոխել քարոզարշավի ֆորմատը
17 Նոյեմբերի 2018 - 09:01
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ». Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու
17 Նոյեմբերի 2018 - 09:00
«Ժամանակ» թերթը գրում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1410
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
Հասարակություն