Facebook   Twitter
 
Աննա Հակոբյանը կրկին մեկնելու է Մոսկվա

Աննա Հակոբյանը կրկին մեկնելու է Մոսկվա

09 Նոյեմբերի 2018 - 10:00
rusarminfo.ru կայքը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, առաջիկայում մեկնելու է Մոսկվա:
Կայքին հայտնի է դարձել, որ Աննա Հակոբյանը մեկնելու է հաջորդ շաբաթվա սկզբին, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու ռուսական պաշտոնատար անձանց հետ, որոնք ԱՊՀ տարածքում համակարգում են հումանիտար ոլորտի աշխատանքները:

Կայքը՝ հղում անելով ՀՀ-ում իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպելու է նաև խոշոր հիմնադրամների ղեկավարների հետ, որոնք զբաղվում են տարբեր սոցիալական նախագծերով՝ նպատակ ունենալով «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության եզրեր գտնել:

Սա Աննա Հակոբյանի երրորդ այցն է Մոսկվա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
24 Ապրիլի 2019 - 12:38
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24 Ապրիլի 2019 - 12:34
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում
24 Ապրիլի 2019 - 12:32
Ապրիլի 22-ին Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
24 Ապրիլի 2019 - 12:31
Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում:
Քաղաքային իշխանությունն անում է ամեն ինչ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լինի պատշաճ որակով. Մարության
24 Ապրիլի 2019 - 12:23
Մենք պետք է դասեր քաղենք եւ գլխավոր դասն այն է, որ պետք է լինենք ուժեղ եւ միշտ մեր հույսը դնենք մեզ վրա:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
24 Ապրիլի 2019 - 12:22
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
24 Ապրիլի 2019 - 11:52
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17809
 
Լրահոս`