Facebook   Twitter
 
ՀԱՊԿ-ը կատարելագործում է խաղաղապահ ներուժը

ՀԱՊԿ-ը կատարելագործում է խաղաղապահ ներուժը

09 Նոյեմբերի 2018 - 10:07
Հայ Զինվոր / Սվերդլովսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի համատեղ «Անխախտ եղբայրություն-2018» զորավարժությունը:
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ն անցկացված օպերատիվ-ռազմավարական վարժանքների շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զինվորական ստորաբաժանումները, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ ուժերը, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության խմբերը մշակեցին Կենտրոնա-ասիական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղության աջակցման նախապատրաստմանն ուղղված գործողություններ: Զորավարժությունում ներգրավված էին 1.115 զինծառայողներ, 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն:

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերը մշտադիտարկել են հրադադարի համաձայնագրի պահպանումը, իրենց պատասխանատվության գոտու բնակչության գործողությունները, իրականացրել են աշխատանքներ միջազգային ահաբեկչական հարձակումներից տուժած տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերահսկել են երթեւեկությունը, կանխել են ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի ներկրումն ու արտահանումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Պյոտր Տիխոնովսկին նշել է, որ զորավարժության ակտիվ փուլին հետեւել են միջազգային դիտորդներ. «Ցանկանում եմ շեշտել, որ վարժանքներին մասնակցել են բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, առաջին հերթին` ՄԱԿ-ի քարտուղարի ռազմական խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Կառլոս Լոյթը: Շնորհակալ եմ նրան եւ ՄԱԿ-ի ղեկավարությանը հետաքրքրություն դրսեւորելու համար: Այս զորավարժությունը եւս մեկ քայլ է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման ուղղությամբ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր
13 Նոյեմբերի 2018 - 22:04
Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։
Աշխատանքային այցով Հունաստանում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը
13 Նոյեմբերի 2018 - 18:53
Աշխատանքային այցով Նոյեմբերի 12-ից 13-ը Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։
Ադրբեջանն առաջ է քաշում ուժերը նախիջևանյան առաջնագծում. Bellingcat
13 Նոյեմբերի 2018 - 17:50
«Պլանետ լաբս»-ի վերջին արբանյակային նկարները ցույց են տալիս Ադրբեջանի զինված ուժերի ընթացիկ ինժեներական աշխատանքներ նախիջևանյան սահմանի այն հատվածում, որը ինչ-որ ժամանակ համարվում էր չեզոք տարածք, գրում է Bellingcat-ը:
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի արեւելյան ուղղությամբ
13 Նոյեմբերի 2018 - 12:18
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արեւելյան ուղղությամբ:
Արթուր Աղաբեկյանի համոզմամբ՝ կործանիչ ավիացիան մեր ռազմական թատերաբեմում անելիք չունի, ՊՆ խոսնակը հակադարձում է
13 Նոյեմբերի 2018 - 09:54
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ռազմական, պետական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ ռազմական կործանիչներ ձեռք բերելու մասին հայտարարությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» համազգեստների բրենդ կստեղծի. Դավիթ Տոնոյան
12 Նոյեմբերի 2018 - 22:30
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» համազգեստների բրենդ կստեղծի։ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Քննությունը կպարզի Գորիսում տեղի ունեցած վթարի պատճառները. Տոնոյան
12 Նոյեմբերի 2018 - 18:16
Քննությունը կպարզի Գորիսում տեղի ունեցած վթարի պատճառները: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ԶՈւ կին խաղաղապահները կգործուղվեն Կոսովո
12 Նոյեմբերի 2018 - 18:09
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ զորքերի կին զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Կոսովոյում։
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան
12 Նոյեմբերի 2018 - 17:35
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 207
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն