Facebook   Twitter
 
Կոնսերվատորիայի ռեկտորին փոխնախարա՞րն է հորդորել ազատման դիմում գրել

Կոնսերվատորիայի ռեկտորին փոխնախարա՞րն է հորդորել ազատման դիմում գրել

09 Նոյեմբերի 2018 - 10:10
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: Պարզվում է, սակայն, այդ քայլին Շահինյանն ինքնակամ չի գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Շահեն Շահինյանը իր դիմումը գրելուց առաջ հանդիպել է Կրթության եւ գիտության փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որն էլ ռեկտորին հորդորել է դիմում գրել եւ հեռանալ: Հովհաննես Հովհաննիսյանը մասնավորապես ասել է, որ Շահինյանը պիտի հեռանա, որովհետեւ այդպիսին են նոր Հայաստանի պահանջները: Բացատրել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ պետք է գան նոր կադրեր:

«Ժողովուրդ» թերթի հարցին ի պատասխան` Շահինյանը, իհարկե, հերքեց այդ լուրերը` ասելով. «Լինում են դեպքեր, երբ մարդը պարզապես առանց խնդրի է հեռանում»: ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում :

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Փաստ». Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը
23 Ապրիլի 2019 - 10:30
«Կենտրոնական ընտրական հանձնա­ժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովին է ներ­կայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր
23 Ապրիլի 2019 - 09:13
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 23-ին տեղի կունենա չորրորդ տուրը:
Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 310-ի
23 Ապրիլի 2019 - 09:09
Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 310-ի, եւս 480-ը տուժել է, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առոջապահության նախարարությանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 1573
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական