Facebook   Twitter
 
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում

09 Նոյեմբերի 2018 - 10:25
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մարզչական կարիերա է սկսել Շվեդիայում:
35-ամյա ֆուտբոլիստը կշարունակի խաղալ «Լինչեպինգի» կազմում եւ միաժամանակ մարզչական աշխատանք կկատարի շվեդական ակումբի մինչեւ 17 տարեկանների թիմում, որը նա գլխավորել է: Այդ մասին Պաչաջյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Օրեր առաջ հայ կիսապաշտպանը գոլի ու գոլի հեղինակ էր դարձել Շվեդիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրի խաղում:

Հիշեցնենք, որ Լեւոն Պաչաջյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2004-2012-ը՝ 37 խաղում խփելով 2 գոլ: Նա 2013 թվականից է խաղում Շվեդիայում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մակեդոնիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում
14 Նոյեմբերի 2018 - 09:17
Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հրապարակել է թիմի կազմը Լիխտենշտեյնի (նոյեմբերի 16) ու Ջիբրալթարի (նոյեմբերի 19) թիմերի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերի համար, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
«Ռեալը» Սոլարիին պաշտոնապես նշանակեց գլխավոր մարզիչ
13 Նոյեմբերի 2018 - 23:42
Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել գլխավոր մարզիչ նշանակել Սանտիագո Սոլարիին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Tata Steel Chess India. Արոնյանն ընթանում է երրորդ տեղում
13 Նոյեմբերի 2018 - 23:35
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է շախմատի կայծակնային խաղի Tata Steel Chess India մրցաշարը, որին մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Առաջին օրն անցկացվել է 9 տուր:
Կարլսեն - Կարուանա. Չեմպիոնն ու հավակնորդը հանգստացան չորրորդ պարտիայում
13 Նոյեմբերի 2018 - 22:58
Լոնդոնում շարունակվող շախմատային թագի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեացի Մագնուս Կարլսենն ու տիտղոսի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան նոյեմբերի 13-ին անցկացրին չորրորդ պարտիան եւ չորրորդ անգամ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով: Սպիտակներով խաղաց Կարլսենը:
Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը
13 Նոյեմբերի 2018 - 21:23
Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Տվյալները թվիթերյան էջում հրապարակել է հայտնի լրագրող Տանկերդի Պալմերին:
ՊՍԺ-ի կիսապաշտպանը նշել է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան
13 Նոյեմբերի 2018 - 20:50
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին պատմել է իր ապագայի մասին:
Հայաստանցի տեսուչն ու մրցավարները կսպասարկեն հանդիպումներ Եվրոպայում
13 Նոյեմբերի 2018 - 20:47
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Սլովենիա - Նորվեգիա հանդիպման տեսուչ։
Ռոյսը կարող է բաց թողնել Գերմանիայի ընտրանու առաջիկա հանդիպումը
13 Նոյեմբերի 2018 - 19:56
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Ռուսաստանի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը:
Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել
13 Նոյեմբերի 2018 - 16:17
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը GQ ամսագրի վարկածով տարվա կին է ճանաչվել: Այդ մասին տեղեկանում ենք ամսագրի թվիթերյան էջից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2220
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն