Facebook   Twitter
 
Տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը. Լ. Մակունցը՝ Թ. Պողոսյանին արցախյան բարեգործական համերգին տրանսպորտի գումար չտրամադրելու մասին

Տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը. Լ. Մակունցը՝ Թ. Պողոսյանին արցախյան բարեգործական համերգին տրանսպորտի գումար չտրամադրելու մասին

09 Նոյեմբերի 2018 - 10:42
Կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ մեկնելու համար իրեն ավտոբուսի գումար տրամադրեն, իսկ վերջինիս մերժել են՝ պատճառաբանելով. «Հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»։

Դեպքի առթիվ նախարար Մակունցը, մասնավորապես, գրել է.

«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով:

Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որ աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ:

Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թովմաս Պողոսյանն ասել էր. «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետև նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբևէ բացառած հանգամանք է»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
24 Ապրիլի 2019 - 11:52
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Աշխարհն ի հիշատակ Հայոց ցեղասպանության. հարյուրավոր միջոցառումներ՝ մեկ պահանջ
24 Ապրիլի 2019 - 11:31
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Կանադա և Ավստրալիա, գրում է rusarminfo.ru-ն:


Այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք. Հրայր Թովմասյան
24 Ապրիլի 2019 - 11:29
Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Հայրս ատելություն չուներ. Նիկոլա Ազնավուրի
24 Ապրիլի 2019 - 11:28
Հանրահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ
24 Ապրիլի 2019 - 11:16
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:
ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ Դեսպան
24 Ապրիլի 2019 - 11:11
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Վթարը փրկել է հղի կնոջ եւ նրա չծնված երեխայի կյանքը
24 Ապրիլի 2019 - 11:03
Անգլիական Թայն ենդ Ուիր կոմսության Գեյթսհեդ քաղաքից 20-ամյա Քլոի Գրանտը մահացու վտանգավոր հիվանդության մասին տեղեկացել է ոչ մեծ վթարի շնորհիվ, որի մեջ հայտնվել էր հղիության ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16061
 
Լրահոս`