Facebook   Twitter
 
Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին թվային հեռուստահաղորդավարը

Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին թվային հեռուստահաղորդավարը

09 Նոյեմբերի 2018 - 10:56
Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը Sogou ինտերնետ ընկերության հետ համատեղ ներկայացրել են արհեստական բանականությամբ համալրված աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարին:
Ինչպես նշում է The Guardian-ը, շնորհանդեսը տեղի է ունեցել Համացանցի կառավարման հարցերով համաշխարհային համաժողովի շրջանակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ արհեստական բանականությունը թույլ է տալիս վերլուծել մարդու դիմախաղը, խոսելաձևը, շարժուձևը, ձայնը, հույզերն ու հետո ճշգրիտ կրկնօրինակել դրանք:

Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղծելու համար հարկավոր է միայն ներբեռնել իրական հաղորդավարի պատկերով ու նրա կարդացած տեքստով տեսանյութը: Ծրագիրը վերլուծում է այդ ամենն ու ներկայացնում հաղորդման հոլոգրաֆիկ կրկնօրինակը:

Նշվում է, որ թվային հեռուստահաղորդավարն էական առավելություն ունի մարդու նկատմամբ, քանի որ կարող է աշխատել 24 ժամ շարունակ, ինչպես նաև խոսում է առանց սխալների ու վրիպակների:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ն և Թուրքիան զորավարժություններ են անցկացրել Սև ծովում (Լուսանկարներ)
29 Ապրիլի 2019 - 21:33
Ամերիկյան և թուրքական ռազմական նավերը համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սև ծովում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաջորդագրությունը:
Մարկ Ցուկերբերգը կնոջ համար յուրահատուկ «զարթուցիչ» է ստեղծել, որը նրան սթրեսի չի ենթարկում
29 Ապրիլի 2019 - 20:29
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր կնոջ՝ Պրիսցելա Չանի համար ստեղծել է յուրահատուկ «զարթուցիչ», որը թույլ է տալիս նրան քունն առնել գիշերը եւ հանգստացած հոգ տանել երեխաների համար՝ հայտնում է Fox News-ը։
Հնդկաստանում փիղը փորձել է ազատվել շղթաներից, սակայն ընկել և սատկել է
29 Ապրիլի 2019 - 20:27
Հնդկաստանի «Նագարհոլ» ազգային պարկում փիղը փորձել է դուրս պրծնել շղթաներից, որով կապված էր ծառից և հանկարծակի սատկել է:
Թուրքական ֆուտբոլային թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել խաղից վերադառնալիս. մահացել է Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը
29 Ապրիլի 2019 - 19:24
Թուրքական «Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը կողաշրջվել է Քայսերիից վերադառնալիս, ուր ֆուտբոլիստները մեկնել էին արտագնա հանդիպման երկրի առաջնության շրջանակներում:
Հաֆթարի բանակը հայտարարել է, որ շարժվում է դեպի Տրիպոլիի կենտրոն
29 Ապրիլի 2019 - 19:24
Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումները՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, շարժվում են դեպի ազգային համաձայնության կառավարության դիրքեր՝ Տրիպոլի, եւ շարժվում դեպի քաղաքի կենտրոն, ասել է ԼԱԲ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմաին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Չինաստանում տղամարդը 0.006 դոլարի մանրը չվերադարձնելու համար դատի է տվել սուպերմարկետների ցանցին
29 Ապրիլի 2019 - 19:21
Չինաստանում Սիաո անունով տղամարդը դատի է տվել Yonghui Superstores սուպերմարկետային ցանցին, երբ վերջինիս աշխատակիցները չեն վերադարձրել իր 0.006 դոլարի մանրը, գրում է Oddity Central-ը:
Սոչիի Ալտմեց գյուղը կարող է դառնալ Նոր լույս
29 Ապրիլի 2019 - 18:27
Ալտմեց լեռնային գյուղին պատմական Նոր լույս անվանումը վերադարձնելու խնդրանքով քաղաքի իշխանություններին են դիմել Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները, տեղեկացնում է EfcateՍոչի-ն։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան
29 Ապրիլի 2019 - 18:19
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին ժամանեց Հայաստան:
Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժանքներ կիրականացնեն
29 Ապրիլի 2019 - 14:33
Ռուսաստանը և Իրանն այս տարի Իրանի հարավային ջրերում ռազմածովային զորավարժանքներ կիրականացնեն, հաղորդում է Mehr գործակալությունը՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիին հղումով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական