Facebook   Twitter
 
2015թ. սկսած Վենեսուելայից 3 մլն մարդ է փախել քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով. ՄԱԿ

2015թ. սկսած Վենեսուելայից 3 մլն մարդ է փախել քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով. ՄԱԿ

09 Նոյեմբերի 2018 - 11:02
Վենեսուելայում քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պատճառով 2015թ. ի վեր երկիրը լքել է մոտ 3 մլն մարդ, ինչը փաստում են Միացյալ ազգերի կազմակերպության թարմ տվյալները:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ տնտեսական ճգնաժամի, սննդամթերքի ու դեղորայքի սուր պակասի, խիստ գնաճի, ինչպես նաև բռնության մակարդակի բարձրացման հետևանքով երկրից արտագաղթած քաղաքացիների թիվը կտրուկ աճել է հատկապես վերջին 6 ամսվա ընթացքում:

Հայտնի է, որ շուրջ 2.6 մլն մարդ արտագաղթել է հարևան երկրներ, որոնց ղեկավարներն այժմ փորձում են լուծել Հարավային Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը:

Փախստականների հիմնական հոսքը գնացել է Կոլումբիա և Պերու: Մասնավորապես՝ ավելի քան 1 մլն վենեսուելացի այժմ ապաստան է գտել Կոլումբիայում. ամեն օր այս երկրի սահմանը հատում է մոտ 3.000 վենեսուելացի փախստական:

Եվս 500.000 քաղաքացի ապաստանել է Պերուում, 220.000-ը՝ Էկվադորում, 130.000-ը՝ Արգենտինայում, ավելի քան 100.000-ը՝ Չիլիում, 85.000-ը՝ Բրազիլիայում:

Մնացած փախստականներն ապաստան են ստացել աշխարհի մյուս երկրներում:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Եգիպտոսում ընտրողներն աջակցել են բարեփոխումներին, որոնք ալ Սիսիին թույլ կտան մինչեւ 2030 թվականը իշխանության մնալ
24 Ապրիլի 2019 - 10:44
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողները հավանություն են տվել սահմանադրական բարեփոխումներին, որոնք երկրի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ Սիսիին թույլ կտան մինչեւ 2030 թվականը իշխանության մնալ, փոխանցում է AP-ն:
Կիմ Չեն Ընի զարահագնացքը դեպի Ուսուրիսկ է ուղևրովել
24 Ապրիլի 2019 - 10:16
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահագնացքը Պրիմորսկի երկարամասի սահմանամերձ Հասան կայարանից դեպի Ուսուրիսկ է ուղոևրվել։
Ինդոնեզիայում ընտրությունների ժամանակ գերհոգնածության հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել
24 Ապրիլի 2019 - 00:03
Նրանց մեծ մասը ընտրական հանձնաժողովների անդամներ են, հաղորդում է «Անտարա» գործակալությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը նշել է, որ աշխատողների մահվան պատճառը եղել է գերհոգնածությունը՝ ձայների հաշվարկի ժամանակ, որը 24 ժամից ավելի է տևել:
ԱՄՆ-ում սիրահարներն ամուսնացել են օդանավակայանում
23 Ապրիլի 2019 - 23:14
Ամերիկյան Քլիվլենդում անսովոր հարսանեկան արարողություն են կազմակերպել. այն տեղի է ունեցել օդանավակայանում, հաղորդում է CBS-ը:
Նեթանյահուն Թրամփին խոստացել է Գոլաններում նրա պատվին բնակավայր անվանակոչել
23 Ապրիլի 2019 - 23:11
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է Գոլանի բարձունքներում նոր բնակավայրն անվանակոչել ի պատիվ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Եգիպտոսում ընտրողների մոտ 90 տոկոսն աջակցել է նախագահի լիազորությունների երկարացմանը
23 Ապրիլի 2019 - 23:10
Եգիպտոսի բնակիչների մոտ 89 տոկոսը կողմ է քվեարկել երկրի Սահմանադրության փոփոխություններին, որոնցով նախատեսվում է նախագահի լիազորությունների երկարաձգումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարը:
Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից
23 Ապրիլի 2019 - 22:19
20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։
Հայր ու որդի փորձել են փրկել խեղդվող զբոսաշրջիկին և զոհվել են
23 Ապրիլի 2019 - 22:15
Հայր ու որդի Ավստրալիայում փորձել են փրկել են սինգապուրցի զբոսաշրջիկին և խեղդվել են՝ գրում է Daily Mail-ը։
Հսկա սպիտակ շնաձուկը սատկել է՝ փորձելով կուլ տալ կրիային
23 Ապրիլի 2019 - 21:32
Ճապոնիայում ձկնորսները հսկայական սպիտակ շնաձուկ են որսացել, որը սատկել է կրիային կուլ տալու փորձի ժամանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4725
 
Լրահոս`