Facebook   Twitter
 
Թբիլիսիում Գրանդ փղին  բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am

Թբիլիսիում Գրանդ փղին բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am

09 Նոյեմբերի 2018 - 11:13
Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Չորս ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում կենդանաբույժները հեռացրել են կենդանու փղոսկրը, քանի որ այն ամբողջությամբ թարախակալված է եղել. Այս մասին հայտնում է econews.am կայքը:

Քսաներեքամյա կենդանին Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.-ին Երևանի կենդանաբանական այգուց: Այդ ժամանակ կենդանու երկու ժանիքներն էլ կոտրված էին, ինչպես նաև ընթանում էր բորբոքման գործընթաց: 2014թ.-ին բրիտանացի կենդանաբույժները հեռացրել են մեկ ժանիքը, սակայն առաջացել են որոշակի բարդույթներ, ինչի հետևանքով կենդանին ստիպված է եղել սպասել 4 տարի հաջորդ ժանիքը հեռացնելու համար: Վերջին վիրահատությունն իրականացվել է Հարավային Աֆրիկայի կենդանաբույժների խմբի կողմից: Գերհարդ Սթենկամպը և Ադրիան Թորդիֆն աշխատել են ավելի քան 4 ժամ թարախակալված փղոսկրը հեռացնելու համար: Կենդանաբույժները նշում են, որ վիրահատությունն իրականացնելն անչափ կարևոր էր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է կենդանու մոտ արյան վարակում սկսվեր և նա մահանար: Ինչպես նշել են վիրահատող կենդանաբույժները, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն կենդանուն երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
Հայաստանի և Արցախի բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում
13 Նոյեմբերի 2018 - 23:37
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակության ներկայացուցիչները քննարկումներ են իրականացնում Հայաստանի բնապահպանական գերատեսչության իրենց գործընկերների հետ։
Նոր քննարկում Բնապահպանության նախարարությունում՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունները
13 Նոյեմբերի 2018 - 14:25
Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում։
Արշակունյաց 36Ա շենքի բնակիչները ստիպված են գարշահոտություն շնչել․ Գետառն աղբավայրի է վերածվել (Լուսանկարներ)
13 Նոյեմբերի 2018 - 13:56
Գետառին հարակից Արշակունյաց 36Ա շենքի բնակիչները նշում են՝ տարիներ շարունակ ստիպված են շնչել գարշահոտություն։ Պատճառն այն է, որ շատերը գերադասում են աղբն աղբամանի փոխարեն Գետառը լցնել։
Հրդեհներ՝ Քալիֆորնիայում. Ավելի քան 30 զոհ կա
12 Նոյեմբերի 2018 - 09:42
Կիրակի Քալիֆորնիայի հյուսիսում եւ հարավում շարունակում էին մոլեգնել բնական հրդեհները: Փաստացի չի հաջողվում զսպել մահաբեր կրակը: Օդերեւութաբանները, միաժամանակ, կանխատեսում են ուժգին քամիներ եւ չոր եղանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ քայլեր է ձեռնակել Ամուլսարի ծրագրի լրացուցիչ գնահատման ուղղությամբ
11 Նոյեմբերի 2018 - 15:57
Բնապահպանության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման» նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների վերաբերյալ:
Զարմացած եմ Քարահունջի հետ կապված աղմուկից, կա մի խմբավորում, որը փորձում է արժեզրկել, նույնիսկ խեղել այդ հուշարձանը. Հակոբ Սանասարյան
10 Նոյեմբերի 2018 - 14:22
Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կարծում է՝ մենք՝ հայերս պետք է հնարավոր ամեն ինչ անենք մեր մշակութային արժեքները պահպանելու համար։ Այս մասին վերջինս նշեց HayNews.am-ի հետ զրույցում։
Աշտարակում թակարդում հայտնված արջն անվտանգ տարածք է տեղափոխվել. որսագողության փաստով նախապատրաստվել են նյութեր
10 Նոյեմբերի 2018 - 14:04
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Կալիֆոռնիայում բռնկված «ամենաավերիչ» անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 9-ի
10 Նոյեմբերի 2018 - 10:18
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը՝ Սպիտակ տանը հղումով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 110
 
Լրահոս`
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն