Facebook   Twitter
 
Թբիլիսիում Գրանդ փղին  բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am

Թբիլիսիում Գրանդ փղին բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am

09 Նոյեմբերի 2018 - 11:13
Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Չորս ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում կենդանաբույժները հեռացրել են կենդանու փղոսկրը, քանի որ այն ամբողջությամբ թարախակալված է եղել. Այս մասին հայտնում է econews.am կայքը:

Քսաներեքամյա կենդանին Թբիլիսի էր տեղափոխվել 2014թ.-ին Երևանի կենդանաբանական այգուց: Այդ ժամանակ կենդանու երկու ժանիքներն էլ կոտրված էին, ինչպես նաև ընթանում էր բորբոքման գործընթաց: 2014թ.-ին բրիտանացի կենդանաբույժները հեռացրել են մեկ ժանիքը, սակայն առաջացել են որոշակի բարդույթներ, ինչի հետևանքով կենդանին ստիպված է եղել սպասել 4 տարի հաջորդ ժանիքը հեռացնելու համար: Վերջին վիրահատությունն իրականացվել է Հարավային Աֆրիկայի կենդանաբույժների խմբի կողմից: Գերհարդ Սթենկամպը և Ադրիան Թորդիֆն աշխատել են ավելի քան 4 ժամ թարախակալված փղոսկրը հեռացնելու համար: Կենդանաբույժները նշում են, որ վիրահատությունն իրականացնելն անչափ կարևոր էր, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է կենդանու մոտ արյան վարակում սկսվեր և նա մահանար: Ինչպես նշել են վիրահատող կենդանաբույժները, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն կենդանուն երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
19 Մարտի 2019 - 09:09
Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար
18 Մարտի 2019 - 11:56
Երկու տարի առաջ «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում ծագած հրդեհի մարման գործում իրենց զգալի ավանդն են ներդրել ինչպես արգելոցի աշխատակիցները, այնպես էլ համայնքների բնակիչները, Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանից ուղարկված Իլ-76 ինքնաթիռը։
Ամուլսարի հանքի հետագա ճակատագրի հետ կապված հստակություն կարող է լինել մայիս-հունիսին. Կառավարությունը չի շտապում
18 Մարտի 2019 - 11:24
Թեեւ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը օրերս հայտարարել է, որ Ամուլսարի հանքի հարցով կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան, սակայն ՀՀ կառավարությունը դեռեւս չի շտապում այս հարցի առնչությամբ հստակեցնել իր դիրքորոշումը:
«Իդայ» արևադարձային ցիկլոնը մեծ վնաս է հասցրել Աֆրիկայում. տասնյակ զոհեր և կորածներ (Տեսանյութ)
17 Մարտի 2019 - 23:44
«Իդայ» արևադարձային ցիկլոնը Մոզամբիկում մեծ ավիրածությունների պատճառ է դարձել. մարտի 14-15-ին բնական աղետը խլել է առնվազն 21 մարդու կյանք, ավելի քան 300 հոգի վնասվածքներ է ստացել:
Ծառագողերը ոչ միայն թքած ունեն անտառների վրա, այլև փնթի են. Բնապահպանի տուն
17 Մարտի 2019 - 21:38
Խոր անտառներում ամենուրեք աղբ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանի տուն բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը` կից հրապարակելով լուսանկարներ։
Հրդեհ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհին. այրվել է մոտ 9000 քմ խոտածածկույթ և տնակ
16 Մարտի 2019 - 19:24
Մարտի 16-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:
Եղեգիս գետի վրա ջրամբարի կառուցումը կլուծի բոլոր խնդիրները. Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա
16 Մարտի 2019 - 15:29
Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ հայտնի դարձավ, որ Ջրային կոմիտեն նախաձեռնել է 220 մլն ընդհանուր ծրագրի նախնական արժեքով 127 մլն խմ ընդհանուր ծավալով թվով 22 փոքր ջրամբարի կառուցման ծրագիր մշակել, որը, ըստ կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանի, արդեն պատրաստ է, որի իրականացման համար պետությունն ակնկալում է մասնավոր հատվածի մասնակցությունը ներդրումների տեսքով:
Ինդոնեզիայում բուժել օդաձիգ հրացանի 74 փամփուշտից վիրավորված օրանգուտանին
16 Մարտի 2019 - 14:51
Ինդոնեզիայում օդաձիգ հրացանի 74 փամփուշտից վիրավորված օրանգուտանը ապաքինվում է, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աղտոտված օդը կարող է դիաբետի զարգացման պատճառ դառնալ
16 Մարտի 2019 - 10:57
Գիտնականներն օդի աղտոտման եւ դիաբետի զարգացման միջեւ կապ են գտել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական