Facebook   Twitter
 
Քիմ Քարդաշյանը երեխա որդեգրելու համար Հայաստանի համապատասխան կառույցներին չի դիմել

Քիմ Քարդաշյանը երեխա որդեգրելու համար Հայաստանի համապատասխան կառույցներին չի դիմել

09 Նոյեմբերի 2018 - 11:56
38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, երեխա որդեգրելու համար Հայաստանի համապատասխան ատյաններին չեն դիմել։
Այս մասին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչությունից։

Նախարարության փոխանցմամբ, հայտնի հայուհին նման առաջարկ չի ներկայացրել, ոչ մի մանկատան հետ չի պայմանավորվել։

«Եթե նման բան լիներ, ապա Քիմ Քարդաշյանն ամուսնու հետ նախ պետք է ԱՄՆ–ի իրավասու մարմիններից թույլտվություն ստանային, ապա Հայաստանի արդարադատության նախարարություն ներկայացնեին համապատասխան փաստաթղթերը, որից հետո որդեգրման թույլտվություն ստանալուց հետո միայն կարողանային տեսնել երեխային։ Պաշտոնական որեւէ առաջարկ Քարդաշյանի կողմից Հայաստանը չի ստացել։ Ինչ վերաբերում է լուրերին, թե երեք տարի առաջ Հայաստանում Քիմն այցելել է մանկատուն, իրականությանը չեն համապատասխանում։ Այն ժամանակ բոլորիս աչքի առաջ է եղել, թե ուր է այցելել Քիմը»,– հայտնեցին նախարարությունից։

Նշենք, որ բրիտանական Mirror պարբերականը գրել էր, որ 38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են երեխա որդեգրել Հայաստանից։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ զույգը կապվել է Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են մոտակա ժամանակներս այցելել Հայաստան եւ որդեգրել տղա երեխայի։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ
23 Հունվարի 2019 - 21:15
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ:
Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 21:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23 Հունվարի 2019 - 21:01
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։
ԵԽ զեկուցողը ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը
23 Հունվարի 2019 - 20:56
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի զեկուցող Տորխիլդուր Վարսդոտիրը ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հուշագիր։
ՊԵԿ-ը «Բագրատաշենում» բողոքողներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից
23 Հունվարի 2019 - 20:48
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում Բագրատաշենի սահմանային անցման կետի մոտ բողոքող անձանց՝ տարբերակել բիզնես նպատակները անձնական օգտագործման նպատակներից, և անձնական կամ ընտանիքով սպառման նպատակով ապրանք ներմուծելիս չգերազանցել 25 կգ թույլատրելի ծավալը:
Գիտության եւ քաղաքականության համադրությունը հատկապես կարեւոր է ապագայի տեսանկյունից. Արմեն Սարգսյան
23 Հունվարի 2019 - 20:40
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 23-ին հյուրընկալել է Գիտության եւ համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին:
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
23 Հունվարի 2019 - 20:31
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Պրահայի դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի հայցը
23 Հունվարի 2019 - 20:22
Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մայրաքաղաքային վերահսկողական հաստատության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային։
Պետությանը պատճառած վնասը վերականգնելու պարագայում «Նաիրի Ինշուրանս»-ի դեմ հարուցված քրգործը կկարճվի. ՊԵԿ
23 Հունվարի 2019 - 20:17
Ապահովագրական ոլորտի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումներն ու աշխատանքները համակարգային են և ամենևին թիրախավորված բնույթ չեն կրում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14802
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Xiaomi-ի ղեկավարը ցուցադրել է ճկվող սմարթֆոն (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր