Facebook   Twitter
 
Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան

Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան

09 Նոյեմբերի 2018 - 12:00
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։
Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։

«Մեզ համար անակնկալ էր, որովհետև երբ Ռաֆայելին հրավիրեցին քննչական կոմիտե, մեր մոտ վստահություն կար, որ կանչում են, որպեսզի պարզեն հանգամանքները՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ քննչական կոմիտեն պետք է գործը հարուցած լիներ 149.1 հոդվածով, այնինչ, պարզվել է, որ գործը հարուցված է 146 հոդվածով (նամակագրության գաղտնիության խախտումը)։

«Թեև Ռաֆայել Աֆրիկյանն այդ գործով չունի կարգավիճակ, այսինքն, նրա կարգավիճակը վկա է, բայց արդեն փաստացի գործը հարուցված է մեր դեմ։ Դա շոկային անակնկալ էր և կարծում եմ, որ քրեական իրավունքի ամենապարզ հիմունքներն իմացող մարդու համար ակնհայտ է, որ այդտեղ հանցակազմ չկա», - ասաց Իոաննիսյանը։

Նա որպես օրինակ նշեց նախորդ տարվա ընտրությունների ժամանակ իրականացված նմանատիպ մեկ դեպք, երբ կայքը ձայնագրել, ապա հրապարակել էր դպրոցների տնօրենների հետ խոսակցությունը։

«Ուզում եմ օրինակ բերել նախորդ տարի արված 114 տնօրենների ձայնագրությունները, որ լրիվ նույն կերպ էր իրականացվել, դարձյալ հրապարակվեց և այն ժամանակ խոսք անգամ չգնաց նման հոդվածով գործ հարուցելու մասին։ Այս պարագայում դա բավականին մտահոգիչ է։ Ես հուսով եմ, որ դա պաշտոնական Երևանի հետ կապ չունի, որ դա տեղում կամ կոմպետենտության խնդիր ունեցող քննիչների, կամ որոշ մարդկանց գործն է, ովքեր ուզում են «ծառայություն» մատուցել տեղական հեղինակություններին», - նշեց նա։

Իոաննիսյանն ասաց, որ այս պահին փորձում են հասկանալ իրողությունը, տեսնեն, թե այս կապակցությամբ ինչ կասի քննչական կոմիտեն, ըստ այդմ էլ, կորոշեն հետագա անելիքները։

«Բնականաբար, հետամուտ ենք լինելու, որ ոչ միայն գործը փակվի, այլ նաև գործ հարուցվի 149.1 հոդվածով։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, ուղղակի ուզում եմ ասել, որ նույն Հրազդանի ընտրությունների մասով ունեինք դեպք, երբ տեղամասում մեր դիտորդներին այն աստիճանի էին սպառնացել, վախեցրել և խոչընդոտել գործունեությունը, որ վախենում էին տեղամաս վերադառնալ նույնիսկ այն պարագայում, երբ տեղամաս եկան լրագրողներ, տեղամասային հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքով առ այսօր, խախտելով բոլոր ժամկետները, որոնք սահմանված են օրենքով, չկա քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում։ Կոնկրետ Հրազդանի ընտրությունների հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի, կուզենայի ասել, որ չի փոխվել հին Հայաստանի հետ համեմատած, բայց այս անգամ դա չեմ կարող ասել, որովհետև դեպի վատն է փոխվել», - եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աշխարհն ի հիշատակ Հայոց ցեղասպանության. հարյուրավոր միջոցառումներ՝ մեկ պահանջ
24 Ապրիլի 2019 - 11:31
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Կանադա և Ավստրալիա, գրում է rusarminfo.ru-ն:


Այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք. Հրայր Թովմասյան
24 Ապրիլի 2019 - 11:29
Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Հայրս ատելություն չուներ. Նիկոլա Ազնավուրի
24 Ապրիլի 2019 - 11:28
Հանրահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ
24 Ապրիլի 2019 - 11:16
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:
ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ Դեսպան
24 Ապրիլի 2019 - 11:11
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
24 Ապրիլի 2019 - 09:13
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.
Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի
23 Ապրիլի 2019 - 23:53
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին:
Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով. քննարկում ԿԳՆ-ում
23 Ապրիլի 2019 - 23:19
Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԿԳՆ ԳԿ գիտական գործունեության վարչության պետ Ռուզան Ասատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ինովացիոն քաղաքականության վարչության պետ Շաքե Մեժլումյանը:
Նեթանյահուն Թրամփին խոստացել է Գոլաններում նրա պատվին բնակավայր անվանակոչել
23 Ապրիլի 2019 - 23:11
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցանկանում է Գոլանի բարձունքներում նոր բնակավայրն անվանակոչել ի պատիվ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5325
 
Լրահոս`