Facebook   Twitter
 
ԵՊՀ ուսխորհրդի անդամները բողոքի ակցիա են իրականացրել

ԵՊՀ ուսխորհրդի անդամները բողոքի ակցիա են իրականացրել

09 Նոյեմբերի 2018 - 12:04
Այսօր ԵՊՀ-ում բողոքի ակցիա են իրականացրել կենտրոնական մասնաշենքում, որտեղ էր գտնվում նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա մասնակցում էր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ավարտից հետո Հարությունյանը հանդիպեց ուսխորհրդի անդամներին:

Խնդիրը հրապարակային է դարձել ուսխորհրդի և Ռեստարտ նախաձեռնության վեճի ժամանակ: Ուսխորհրդի անդամները նշում են, որ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նույն հարցի վերաբերյալ երկու տարբեր պատասխան է ուղարկել ուսխորհրդին և Ռեստարտին՝ վերջինիս ուղարկված նամակում նշելով, որ ուսխորհուրդը ձևավորվել և գործել է կանոնադրական խախտումներով և պետք է լուծարվի: ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշել է, որ փոխնախարարը միմյանց դեմ է դուրս բերում երկու ուսանողական խմբերին: Ափոյանը նշել է, որ իրենք ընդունում են, որ ուսխորհուրդը գործել է առանց հաստատված կանոնադրության, սակայն կարծում է, որ չպետք է լուծարվի, քանի որ լեգիտիմ ընտրված է:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսխորհուրդը ձևավորվել և գործել է կանոնադրական լուրջ խախտումներով և հարցը կլուծվի օրենքի շրջանակում և առաջարկել է այդ հարցով հանդիպել փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին: Հարությունյանն ասել է, որ ինչպես բոլոր համակարգերում են տեղի ունենում փոփոխություններ, բարեփոխումներ և ռեստարտեր, ուսանողական խորհուրդներում էլ պետք է այդ փուլն անցնեն, և եթե ուսանողական խորհուրդները վայելում է ուսանողների մեծամասնության համակրանքը, ապա դա նրանց համար որևէ խնդիր չպետք է լինի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
18 Ապրիլի 2019 - 21:49
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
18 Ապրիլի 2019 - 21:34
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս
Անգլիայում հայտնաբեված ձուկը, պարզվում է, կերել է լճում լողացող բադերին
18 Ապրիլի 2019 - 21:29
Անգլիայի Դոնկաստեր քաղաքի լճում մահացած պիրանիա են բռնել, որը ենթադրաբար բադեր է կերել՝ տեղեկացնում է The Yorkshire Post-ը։
Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 21:08
Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյանի գրառումը
18 Ապրիլի 2019 - 21:06
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը։
ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները
18 Ապրիլի 2019 - 20:52
71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվում են ստուգումներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
18 Ապրիլի 2019 - 20:50
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Երևանյան դեղատներից մեկից հափշտակվել է 1200 դոլար (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 20:48
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչական տարածում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
18 Ապրիլի 2019 - 20:47
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15996
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն