Facebook   Twitter
 
Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսը տապալված է. Անահիտ Բախշյան

Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսը տապալված է. Անահիտ Բախշյան

09 Նոյեմբերի 2018 - 12:07
ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսի տապալման մասին.
«Արմավիրի մարզպետ պարո՛ն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու Ձեր հիմնավորմամբ պիտի խաղաղեցնեք թե՛ աշակերտներին, թե՛ գյուղի ժողովրդին:

Դաշտ գյուղի ժողովուրդը, մանկավարժներն ու ծնողները Ձեզանից պետք է լսեն, թե ինչու եք երեկ ազատել դպրոցի տնօրենին, կարծում եմ ճիշտ եք արել, բայց անհրաժեշտ է հասարակության առաջ այդ որոշումը հիմնավորել: Ինձ զանգել են թե՛ դպրոցի մանկավարժները, ովքեր ողջունում են Ձեր որոշումը, թե՛ ծնող, ով չի ողջունում, բայց երևույթների մասին էր այդ ծնողը պատմում, որոնք միայն տնօրենի վատ կառավարման մասին էին վկայում: Այդ տնօրենին ես գիտեմ նախորդ ավագ դպրոցից, որին խայտառակ կերպով հանեցին, իսկ մարզպետ Ղահրամանյանը նրան տեղավորեց իր ենթակայության դպրոցում: Այլևս նան հանդուրժել չի կարելի, մանկավարժին նվաստացնող տնօրեններին հանդուրժել չի կարելի:
Քա՛յլ արեք դեպի ժողովուրդ, սիրելի՛ս»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իդեալական ընտրյալ ունենալու յոթ նշան
23 Հունվարի 2019 - 22:39
1. Նա լսում է ձեզ

Մենք առաջին հերթին ուզում ենք, որ մեզ լսեն: Մենք ցանկանում ենք, որ մեր արժեքները, կարծիքներն ու համոզմունքները լսեն:
2018թ. տարեվերջյան միջոցառման համար ԱԳՆ-ն ծախսել է շուրջ 4 մլն դրամ, իսկ ՊԵԿ-ը՝ 0 լումա
23 Հունվարի 2019 - 22:18
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարվա տարեվերջյան միջոցառումն անցկացրել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ
23 Հունվարի 2019 - 22:04
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ:
Որ տիպի կանանցից են խուսափում տղամարդիկ
23 Հունվարի 2019 - 21:30
1.Ավելորդ ինքնավստահություն

Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի կանանց, ովքեր կարծում են, որ իրենք «Լեդի են, ում մոտ ամեն ինչ կարգին է»։
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ
23 Հունվարի 2019 - 21:15
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ:
Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 21:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23 Հունվարի 2019 - 21:01
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։
ԵԽ զեկուցողը ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը
23 Հունվարի 2019 - 20:56
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի զեկուցող Տորխիլդուր Վարսդոտիրը ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հուշագիր։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14803
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն