Facebook   Twitter
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությունը

09 Նոյեմբերի 2018 - 13:01
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում, լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:
Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմն այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և բողոքները Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:

Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն անձեռնմխելիության հիմքին՝ Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլ, ոչ պակաս կարևոր հիմնավորումներ, որոնց Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր Վճռաբեկ բողոք: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել: Այլ տեղեկություններ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թաիլանդում քարանձավից երեխաներին փրկած դայվերը նույն աղետի մեջ է ընկել մեկ տարի անց
18 Ապրիլի 2019 - 23:28
Բրիտանացի փրկարար Ջոշ Բրետչլին, որն անցած տարի մասնակցել է Թաիլանդում հեղեղված քարանձավից 12 երեխաների փրկությանը, ինքն է հայտվել նման իրավիճակում: Սակայն, ինչպես և դպրոցականների դեպքում, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, գրում է The New York Times-ը:
Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարած
18 Ապրիլի 2019 - 23:03
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
«Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա»․ նախկին գյուղապետը՝ ինքնասպանություն գործած զինծառայողի մասին
18 Ապրիլի 2019 - 22:58
Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում այսօր մահացած 24-ամյա զինծառայող Նարեկ Ս․-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր․ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք:
Սեւ ուլտրակարճ զգեստ եւ գայթակղիչ կեցվածք․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը
18 Ապրիլի 2019 - 22:50
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Չինացին կենդանաբանական այգում ընձուղտին կերակրել է թղթադրամներով
18 Ապրիլի 2019 - 22:41
Անհայտ տղամարդը այցելել է Չինաստանի Կունմին քաղաքի կենդանաբանական այգի և փորձել թղթադրամներով կերակրել ընձուղտին՝ գրում է South China Morning Post-ը։
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
18 Ապրիլի 2019 - 21:49
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
18 Ապրիլի 2019 - 21:34
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս
Անգլիայում հայտնաբեված ձուկը, պարզվում է, կերել է լճում լողացող բադերին
18 Ապրիլի 2019 - 21:29
Անգլիայի Դոնկաստեր քաղաքի լճում մահացած պիրանիա են բռնել, որը ենթադրաբար բադեր է կերել՝ տեղեկացնում է The Yorkshire Post-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15997
 
Լրահոս`