Facebook   Twitter
 
Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Բաղրամյան 26-ի շենքն ավելի հարմարավետ է իր աշխատակիցների համար

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Բաղրամյան 26-ի շենքն ավելի հարմարավետ է իր աշխատակիցների համար

09 Նոյեմբերի 2018 - 13:10
ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելը կարևոր է ոչ թե Արմեն Սարգսյանի, այլ աշխատակիցների համար:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանն այս մասին ասաց նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում:

«Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ: Դա կարևոր է աշխատակիցների համար այն առումով, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի, 47 հասցեում գտնվող հոյակապ շենքը աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած բոլոր պայմաններից: Բաղրամյան, 26-ի շենքն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար»,-ասաց նախագահն ու հավելեց, որ ինքը շատ ուրախ է դրա համար:

Նա նշեց, որ Մաշտոցի 47-ի շենքը ներկայացուցչական իմաստով լավ շենք է և կարող է ապագայում ծառայել: Նախագահը շեշտեց, որ ինքը պատրաստ է ԱԺ-ի, կառավարության, վարչապետի հետ լուրջ համագործակցության՝ ի շահ մեր երկրի:

Սակայն Արմեն Սարգսյանը նկատեց, որ նստավայրի փոփոխության համար դեռ որոշակի գործըթնաց պետք է լինի, ԱԺ-ն պետք է ընդունի օրենքը: «Կարծում եմ, որ սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Ճիշտ է այն գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա: Վարչապետը, նախագահը, ԱԺ-ն՝ բոլորս պետք է համագործակցենք և աշխատենք մեկ նպատակի համար»,-եզրափակեց նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Աշխարհն ի հիշատակ Հայոց ցեղասպանության. հարյուրավոր միջոցառումներ՝ մեկ պահանջ
24 Ապրիլի 2019 - 11:31
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Կանադա և Ավստրալիա, գրում է rusarminfo.ru-ն:


Այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք. Հրայր Թովմասյան
24 Ապրիլի 2019 - 11:29
Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Հայրս ատելություն չուներ. Նիկոլա Ազնավուրի
24 Ապրիլի 2019 - 11:28
Հանրահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ
24 Ապրիլի 2019 - 11:16
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:
ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ Դեսպան
24 Ապրիլի 2019 - 11:11
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Վթարը փրկել է հղի կնոջ եւ նրա չծնված երեխայի կյանքը
24 Ապրիլի 2019 - 11:03
Անգլիական Թայն ենդ Ուիր կոմսության Գեյթսհեդ քաղաքից 20-ամյա Քլոի Գրանտը մահացու վտանգավոր հիվանդության մասին տեղեկացել է ոչ մեծ վթարի շնորհիվ, որի մեջ հայտնվել էր հղիության ժամանակ:
«Թուրքիան չի պատրաստվում ռուսական С-400 համակարգերն Ադրբեջանում տեղակայել». Չավուշօղլու
24 Ապրիլի 2019 - 11:01
Անկարան Ռուսաստանից ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանին և Քաթարին փոխանցելու մտադրություն չունի: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք ընդդիմադիր գործչի հին գրառումը տարածվել է թուրքական մամուլում
24 Ապրիլի 2019 - 10:54
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն դեռևս 2013 թվականին Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել, ինչն այսօր դարձյալ հայտնվել է թուրքական մամուլում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17808
 
Լրահոս`