Facebook   Twitter
 
Փոքր և հպարտ Հայաստանը Աստանայում հակադրվել է Բելառուսին և Ադրբեջանին

Փոքր և հպարտ Հայաստանը Աստանայում հակադրվել է Բելառուսին և Ադրբեջանին

09 Նոյեմբերի 2018 - 13:13
Ռուսական «Московский комсомолец» թերթը անդրադարձ է կատարել երեկ նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի քննարկման թեմային: Այս մասին գրում է Rusarminfo գործակալությունը:
Թերթը նշում է, որ քննարկման ընթացքում վեճ է ընթացել հայկական կողմի և Բելառուսի միջև: Բելառուսական կողմը պնդում էր, որ պաշտոնը պետք է զբաղեցնի իր ներկայացուցիչը՝ ըստ այբենական կարգի:

«Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Աստանա՝ մեկ հայի փոխարեն առաջարկելու մեկ այլ հայի թեկնածությունը: Սակայն այդ որոշումը չի ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա մտածել է, որ եթե Երևանը ինքնակամ հետ է կանչել իր ներկայացուցչին, ապա պաշտոնը կզբաղեցնի ազգությամբ բելառուսը»,-գրում է թերթը:

Նշվում է, որ գագաթնաժողովին տեղեկություններ են տարածվել, որ այս դիրքորոշմանը Լուկաշենկոյին դրդել է Ադրբեջանը:

«Միջանցքներում տեղեկություն է տարածվել, որ փոքր և հպարտ Հայաստանի դեմ Լուկաշենկոյի ձեռքերով գործում է Ադրբեջանը: Պատահական չէ, որ Մինսկի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Ստանիսլավ Զասին, ով Բաքվի բարձրագույն հրամանատարության ուսունմնարանի շրջանավարտ է և մեծ կապեր ունի ադրբեջանական ռազմական էլիտայում»,-ասվում է հոդվածում:

Արդյունքում, բանակցությունները նոր քարտուղարի որոշման վերաբերյալ ՀԱՊԿ երկրների ղեկավարների միջև տևեցին 1,5 ժամի փոխարեն 3 ժամ, սակայն որոշում չկայացվեց:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2018թ. տարեվերջյան միջոցառման համար ԱԳՆ-ն ծախսել է շուրջ 4 մլն դրամ, իսկ ՊԵԿ-ը՝ 0 լումա
23 Հունվարի 2019 - 22:18
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարվա տարեվերջյան միջոցառումն անցկացրել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հետպատերազմյան բազմակողմանի կարգուկանոնը Մերկելը պաշտպանել է
23 Հունվարի 2019 - 22:14
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է հետպատերազմյան բազմակողմանի կարգուկանոնը։ Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ Մերկելը արեւմտյան տերություններին կոչ է արել մտածել ոչ միայն իրենց նեղ ազգային շահերի մասին, այլեւ բարեփոխել գլոբալ ինստիտուտները՝ հայտնում է Reuters-ը։
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ
23 Հունվարի 2019 - 22:04
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ:
Մակրոնի կուսակցությունը կպարտվի ընտրություններում. Իտալիայի վարչապետ
23 Հունվարի 2019 - 21:51
Իտալիայի վաչապետ Մատեո Սալվինին հուսով է, որ ֆրանսիացի ժողովուրդը այս տարվա վերջին կայանալիք ընտրություններում թույլ չի տա նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությանը հայտնվել Եվրոպական խորհրդարանում՝ հայտնում է Reuters-ը։
Որ տիպի կանանցից են խուսափում տղամարդիկ
23 Հունվարի 2019 - 21:30
1.Ավելորդ ինքնավստահություն

Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի կանանց, ովքեր կարծում են, որ իրենք «Լեդի են, ում մոտ ամեն ինչ կարգին է»։
Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքները (Տեսանյութ)
23 Հունվարի 2019 - 21:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ
23 Հունվարի 2019 - 21:15
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ:
Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 21:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23 Հունվարի 2019 - 21:01
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16488
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Xiaomi-ի ղեկավարը ցուցադրել է ճկվող սմարթֆոն (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր