Facebook   Twitter
 
Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ հասակակցին դանակահարելու համար

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ հասակակցին դանակահարելու համար

09 Նոյեմբերի 2018 - 13:22
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։

2018թ. նոյեմբերի 5-ին «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վնասվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, կրծքավանդակի ձախ կեսի էնֆիզեմա, արտաքին արյունահոսություն, ձախ հետույքային, պոչուկային շրջանների, աջ և ձախ ազդրերի դրսային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Անչափահասի հայրը հաղորդում է տվել այն մասին, որ որդուն դանակահարել են:

Դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 17-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

«Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ անչափահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ ցուցմունք տալ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը և առգրավվել:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր լրանում է ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը
14 Նոյեմբերի 2018 - 10:50
Այսօր ժամը 18-ին լրանում է կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:
Պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար դիմողների թիվը հասել է 2000–ի
14 Նոյեմբերի 2018 - 10:47
Նոյեմբերի 14–ի դրությամբ մոտ 2000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։
ՀՀ չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է. ԱՆ
14 Նոյեմբերի 2018 - 10:46
Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին:
Ավազակային հարձակում Երևանում
14 Նոյեմբերի 2018 - 10:43
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին
14 Նոյեմբերի 2018 - 10:42
Երեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ, բախվել են 23-ամյա Ցոլակ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի եւ 21-ամյա Տարոն Դ.-ի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։
Հայաստանի թանգարանները ակտիվ համագործակցում են մի շարք արտասահմանյան երկրների թանգարանների հետ, բազմաթիվ ծրագրեր իրականացնում Թանգարանների միջազգային կոմիտեի (ԻԿՕՄ) նախաձեռնությամբ (Լուսանկարներ)
14 Նոյեմբերի 2018 - 10:35
2008 թվականից մի խումբ թանգարանային աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնադրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանյան ազգային կոմիտեն:
Արտակարգ դեպք Սպանդարյան գյուղում. գյուղացիները կանխել են խոշոր կրակի տարածումը, հետո մարել այն
14 Նոյեմբերի 2018 - 10:19
Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
14 Նոյեմբերի 2018 - 10:13
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Օրվա խորհուրդը
14 Նոյեմբերի 2018 - 10:02
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13994
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն