Facebook   Twitter
 
Beeline-ում նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը

Beeline-ում նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը

09 Նոյեմբերի 2018 - 14:03
Beeline-ում այսօր նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը։ 10-րդ հոբելյանական ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց ստաժավորման ընթացքը։ Պաշտոնական արարողությանը հրավիրված էին նրանց մենթորները, Հայաստանի աշխատանքային կենտրոնների ներկայացուցիչները, ինչպես նաեւ այն աշխատակիցները, ովքեր Beeline են եկել «Երրորդ սերունդ» ծրագրի շնորհիվ։

Ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաեւ ներկայացրեցին իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, եւ այդ ընթացքում Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող։ Նրանցից ավելի քան կեսն այսօր Beeline-ի աշխատակիցներ են, շատերը առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Ավելին, ծրագրի մեկ մասնակիցն այժմ աշխատում է խմբի ընկերություններից մեկում՝ Ուկրաինայում։

«Մենք շատ ենք հպարտանում ստաժավորման այս ծրագրի հաջողությամբ, որի շնորհիվ մեր ընկերությունը համալրվում է նպատակասլաց, տաղանդավոր եւ ստեղծագործ երիտասարդներով։ Մենք էլ կարող ենք նրանց որոշ բաներ տալ՝ նրանցից յուրաքանչյուրին մենք առաջարկում ենք ստաժավորման անձնական պլան եւ կցում ենք հատուկ ղեկավար։ Ստաժորները կմասնակցեն մեր ընթացիկ նախագծերին, ինչպես նաեւ կունենան հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց թույլ կտան կիրառել իրենց գիտելիքները եւ աշխատանքային փորձ ձեռք բերել՝ ուսմանը զուգահեռ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ եւ ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն եւ այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար դիմողների թիվը հասել է 2000–ի
14 Նոյեմբերի 2018 - 10:47
Նոյեմբերի 14–ի դրությամբ մոտ 2000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։
ՀՀ չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է. ԱՆ
14 Նոյեմբերի 2018 - 10:46
Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին:
Ավազակային հարձակում Երևանում
14 Նոյեմբերի 2018 - 10:43
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին
14 Նոյեմբերի 2018 - 10:42
Երեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ, բախվել են 23-ամյա Ցոլակ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի եւ 21-ամյա Տարոն Դ.-ի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։
Հայաստանի թանգարանները ակտիվ համագործակցում են մի շարք արտասահմանյան երկրների թանգարանների հետ, բազմաթիվ ծրագրեր իրականացնում Թանգարանների միջազգային կոմիտեի (ԻԿՕՄ) նախաձեռնությամբ (Լուսանկարներ)
14 Նոյեմբերի 2018 - 10:35
2008 թվականից մի խումբ թանգարանային աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնադրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանյան ազգային կոմիտեն:
Արտակարգ դեպք Սպանդարյան գյուղում. գյուղացիները կանխել են խոշոր կրակի տարածումը, հետո մարել այն
14 Նոյեմբերի 2018 - 10:19
Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
14 Նոյեմբերի 2018 - 10:13
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Օրվա խորհուրդը
14 Նոյեմբերի 2018 - 10:02
Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը
14 Նոյեմբերի 2018 - 09:59
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13994
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն