Facebook   Twitter
 
Կայացավ միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը

Կայացավ միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը

09 Նոյեմբերի 2018 - 14:13
Երևանի հյուսիսային ավտոկայարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն՝ 10-ը երթուղիների համար (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն):

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը նշեց, որ մրցույթի ընթացքում գնահատվում են վարորդի աշխատանքային փորձը, տրանսպորտային միջոցի շահագործման և արտադրման տարեթիվը, տեխնիկական վիճակը և սպասարկման հնարավորությունները` օդափոխման համակարգ, նստարաններ, սառնարան և այլն:

«Չափորոշիչները սահմանված են կառավարության 2007 թվականի որոշմամբ, և փոփոխություն այս պահին չկա: Նույն կարգով առաջնորդվելով՝ նորից մրցույթ ենք հայտարարել: Սրանք այն փոխադրողներն են, որոնք նախորդ մրցույթին հաղթող չեն ճանաչվել կամ հայտ չեն ներկայացրել»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` աշխատակազմը աշխատանքային երեք օրվա ընթացքում կամփոփի մրցույթի արդյունքները և կներկայացնի նախարարին հաստատմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 (Տեսանյութ)
22 Ապրիլի 2019 - 20:58
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհը. Սյունիքում եւ Գեղարքունիքում ձյուն է տեղում
22 Ապրիլի 2019 - 09:52
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
21 Ապրիլի 2019 - 16:37
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
21 Ապրիլի 2019 - 12:29
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակվել է. բաց է միայն մարդատար մեքենաների համար
20 Ապրիլի 2019 - 19:09
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,
Սյունիքի մարզում, Դիլիջանի ոլորաններում եւ Բերդ քաղաքում ձյուն է տեղում
20 Ապրիլի 2019 - 17:44
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ հատվածները դժվարանցանելի են
20 Ապրիլի 2019 - 09:25
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանում գյուղական անասնաբույժների աշխատավարձը ծիծաղելի է. տեսչության պետ
19 Ապրիլի 2019 - 16:25
Հայաստանում անհրաժեշտ է պետական մոտեցում ցուցաբերել անասնաբույժի մասնագիտությանը։ Այս մասին ասել է սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը մամուլի ասուլիսում։
Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (Տեսանյութ)
19 Ապրիլի 2019 - 15:40
«ABBYY»- ի հիմնադիր և տնօրեն, «Band of Angels»-ի անդամ, «Yva.ai»-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 830
 
Լրահոս`