Facebook   Twitter
 
Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ շուրջ 250մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ

Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ շուրջ 250մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ

09 Նոյեմբերի 2018 - 14:18
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:
Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ:

Այնուհետև, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձիք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը և դրա վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012թ. նոյեմբերի 23-ին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ՍՊԸ-ի: Նույն օրը վերջինիս տրամադրվել է նաև օգտակար հանածոների արդյունահանման թույլատրություն, իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ լեռնահատկացման ակտ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ և շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած
17 Նոյեմբերի 2018 - 10:21
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած:
Բնապնախարարությունը փորձաքննության էր ընդունել ուժը կորցրած օրենքով կազմված հանքի նախագիծը. ՀԲՃ
16 Նոյեմբերի 2018 - 12:40
ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչները ս․թ․ նոյեմբերի 10-ին նամակ էին ուղարկել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության էլեկտրոնային փոստին, որը մենք նույն օրը հրապարակել էինք մեր կայքում՝ որոշ մեկնաբանություններով, հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատը»:
2019-ը բեկումնային տարի է լինելու անտառպատվածության համար. Էրիկ Գիրգորյան
14 Նոյեմբերի 2018 - 13:09
Բնապահպանական կառավարման կոնցեպտի փոփոխություն կլինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը նույնպես միացել է #SaveAmulsar արշավին
14 Նոյեմբերի 2018 - 10:25
«Հոդվածներից ու արձագանքներից ծանոթանալով Ամուլսարի հանքի խնդրին շատ մտահոգ եմ մի քանի առումներով։
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
Հայաստանի և Արցախի բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում
13 Նոյեմբերի 2018 - 23:37
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակության ներկայացուցիչները քննարկումներ են իրականացնում Հայաստանի բնապահպանական գերատեսչության իրենց գործընկերների հետ։
Նոր քննարկում Բնապահպանության նախարարությունում՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունները
13 Նոյեմբերի 2018 - 14:25
Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում։
Արշակունյաց 36Ա շենքի բնակիչները ստիպված են գարշահոտություն շնչել․ Գետառն աղբավայրի է վերածվել (Լուսանկարներ)
13 Նոյեմբերի 2018 - 13:56
Գետառին հարակից Արշակունյաց 36Ա շենքի բնակիչները նշում են՝ տարիներ շարունակ ստիպված են շնչել գարշահոտություն։ Պատճառն այն է, որ շատերը գերադասում են աղբն աղբամանի փոխարեն Գետառը լցնել։
Հրդեհներ՝ Քալիֆորնիայում. Ավելի քան 30 զոհ կա
12 Նոյեմբերի 2018 - 09:42
Կիրակի Քալիֆորնիայի հյուսիսում եւ հարավում շարունակում էին մոլեգնել բնական հրդեհները: Փաստացի չի հաջողվում զսպել մահաբեր կրակը: Օդերեւութաբանները, միաժամանակ, կանխատեսում են ուժգին քամիներ եւ չոր եղանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 111
 
Լրահոս`
 
 
 
 
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
Հասարակություն