Facebook   Twitter
 
ԿԳՆ-ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը

ԿԳՆ-ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը

09 Նոյեմբերի 2018 - 14:30
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Այդ առթիվ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, հյուրեր:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արևելագիտության ֆակուլտետի ուսանողներին, շրջանավարտներին և գործընկերներին՝ նշելով, որ ֆակուլտետը Հայաստանի գիտության, ԵՊՀ-ի կարևորագույն կառույցներից մեկն է: «Իմ կյանքում թե՛ որպես ուսանողի, թե՛ որպես դասախոսի, և թե՛ որպես քաղաքական գործչի՝ արևելագիտության ֆակուլտետը կարևոր դերակատարություն է ունեցել: Ֆակուլտետն ունի ակադեմիական լուրջ ավանդույթներ. ես դա զգացել եմ ինձ վրա, երբ արտասահմանում ուսանելիս համեմատել եմ իմ ստացած գիտելիքները համակուրսեցիներիս հետ՝ Դամասկոսի, Մոսկվայի և այլ գիտահետազոտական կենտրոններում:

Արևելագիտության ֆակուլտետը նաև կարևոր քաղաքական դարբնոց է եղել. ոչ միայն Խորհրդային Միության տարիներին, այլ նաև 90-ականներին, 2000-ականներին, առավել ևս վերջին իրադարձությունների ընթացքում ֆակուլտետի ուսանողները և դասախոսները ակտիվ գործունեություն են ծավալել: Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ցանկանում եմ ընդգծել դրա առանձնահատկությունը, այն է՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության և իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը, որը դաստիարակել է բաց մտածելակերպ, բազմամշակութայնություն, հանդուրժողականություն և ժամանակակից կյանքում հաջողության գրավական հանդիսացող բազմաթիվ այլ կարողություններ»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հատկությունների շնորհիվ է, որ յուրաքանչյուր գերատեսչությունում արևելագետները մեծ ներդրում ունեն և կարողանում են ինքնադրսևորվել նույնիսկ ոչ մասնագիտական գերատեսչություններում:

«50 տարին մեկ անգամ մարդու կյանքում այն բնագիծն է, երբ կուտակված փորձն ու ձևավորված կենսակերպը վերածվում են ծրագրերի և իրագործվում են: Այսօր մեր երկիրը, այդ թվում նաև ԵՊՀ-ն լուրջ փոփոխությունների առջև են կանգնած, որովհետև 21-րդ դարն այլ պահանջներ է ենթադրում: Պետք է չլինեն այսպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, բուհերի ինքնավարությունը: Վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ-ի անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել հաջողության»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ կարվի առավելագույնը, որպեսզի արևելագիտության ֆակուլտետը հետայսու ևս լուրջ դերակատում ունենա կրթության և գիտության զարգացման և քաղաքացու ձևավորման հարցում:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո մեկնարկել է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
17 Նոյեմբերի 2018 - 10:17
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17 Նոյեմբերի 2018 - 10:14
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Միջազգային կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի առաջընթացը
17 Նոյեմբերի 2018 - 10:08
Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների համաձայն՝ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել մի շարք ոլորտներում:
Ավստրալիայում ցամաքած ջրամբարում անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը հուզել է համացանցի օգտատերերին
17 Նոյեմբերի 2018 - 09:56
Վիրտուալ տիրույթում մեծ տարածում է գտել երաշտի հետևանքով ցամաքած ջրամբարի տարածքում անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը:
Միջանկյալ ընտրություններից հետո երկամյա պայքարը Սպիտակ տան համար է
17 Նոյեմբերի 2018 - 09:47
ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, երկրի քաղաքական կուսակցություններն այժմ պատրաստվում են հաջորդ մարտահրավերին`՜2020 թվականի նախագահական մրցապայքարին:
Ավտովթար Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին. ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում, կան տուժածներ
17 Նոյեմբերի 2018 - 09:40
Նոյեմբերի 17-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գիտնականները կարողացել են կեղծել մատնահետքերը
17 Նոյեմբերի 2018 - 09:26
Նյու Յորքի համալսարանի գիտնականները կարողացել են նմանակել բիոմետրիկ նույնականացման համակարգի ամեն հինգերորդ նմուշը: Ընդ որում, սխալվելու հավանականությունը կազմել է ոչ ավել, քան 1:1000-ի, գրում է The Guardian-ը: Համակարգը մոլորեցնելու հարցում գիտնականները օգտվել են երկու նյուանսից:
Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը
17 Նոյեմբերի 2018 - 09:23
Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը, որպեսզի հաճախորդները կարողանան սեփական փորձով զգալ, թե ինչ են զգում 2,3 մլրդ մարդ աշխարհում, որոնք զուգարանի հասանելիություն չունեն, գրում է AP-ն։
Տղամարդն ամբողջ 5 տարի բուժվել է իր մոտ գոյություն չունեցող քաղցկեղի դեմ
17 Նոյեմբերի 2018 - 09:20
ԱՄՆ Կոլորադոյից Ջեյմս Սալազն ամբողջ 5 տարի քիմիաթերապիա եւ ցավազրկողներ է ստացել՝ հույս ունենալով քաղցկեղը բուժել, որը, ինչպես հետո է պարզվել, գոյություն չուներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14035
 
Լրահոս`