Facebook   Twitter
 
Խաչատուրովը չի նստելու. Կարեւորը նրա անունը հանելն էր. Գուրգեն Եղիազարյան

Խաչատուրովը չի նստելու. Կարեւորը նրա անունը հանելն էր. Գուրգեն Եղիազարյան

09 Նոյեմբերի 2018 - 14:35
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի նստելու, նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։

«Խաչատուրովը չի նստելու, որովհետեւ սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը», - նշեց նա։

Ըստ նրա՝ Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա նոր նրա նկատմամբ քրեական գործ հարցեին։

Նրա խոսքով՝ իրականում Հայաստանը ՀԱՊԿ–ում կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն ըստ նրա՝ իշխանությունները շուտով կորակեն հաղթանակ, ինչպես դա արեցին Կապանի համայնքապետի ընտրություններից հետո։

«Կապանում, երբ ՔՊ–ի թեկնածուն պարտվեց, ասացին՝ դա ժողովրդավարության հաղթանակն էր, նույնը ՀԱՊԿ–ի դեպքում են անելու, երբ Հայաստանի ներկայացուցիչը չանցնի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8–ին Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցի շուրջ քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

ՀԱՊԿ ընդլայնված կազմով նիստից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է
23 Հունվարի 2019 - 12:57
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։
Հղի Մեգան Մարքլը բուսական սնունդ և չեզոք երանգներ է նախընտրում
23 Հունվարի 2019 - 12:55
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծրագրում է ապագա երեխայի սենյակը կահավորել գենդերային առումով չեզոք երանգներով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար
23 Հունվարի 2019 - 12:52
Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Մեր Դավիթ Խաժակյանը մի ամիս է` կռիվ է տալիս այս թեմայով և ահա բացահայտվեց…»
23 Հունվարի 2019 - 12:39
Էդմոն Մարուքյանը ՖԲ - ում անդրադարձել է aravot.am-ի հոդվածին.
ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան. Այն կընդգրկվի օրակարգում
23 Հունվարի 2019 - 12:36
Ազգային ժողովի նախագծեր բաժնում առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Լոռու մարզի Բազում համայնքում բնակվող ընտանիքի 4 անչափահաս երեխաները տեղափոխվել են մանկատուն. պատճառը բնակության համար սարսափելի պայմաններն են
23 Հունվարի 2019 - 12:29
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի Բազում համայնքի ԽՀՀ նախագահի, ՈԼՄՎ Գուգարքի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ են տեղափոխվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ԱԾԽՄ 4 անչափահասներ՝ սանիտարահիգիենիկ վատ վիճակում, բարձր ջերմությամբ:
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
23 Հունվարի 2019 - 12:11
Երեկ՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
«Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան
23 Հունվարի 2019 - 12:09
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14793
 
Լրահոս`