Facebook   Twitter
 
Թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման ԵՄ փորձագիտական առաքելությունը կժամանի Հայաստան

Թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման ԵՄ փորձագիտական առաքելությունը կժամանի Հայաստան

09 Նոյեմբերի 2018 - 14:37
Նոյեմբերի 12-ից 16-ը բրիտանացի փորձագետները կայցելեն Հայաստան` ՀՀ բնապահպանության նախարարությանը թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Մասնավորապես, փորձագետներն աշխատելու են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ` նրանց մասնագիտական հմտությունները, ունակություններն ու ներուժն ամրապնդելու համար:

Փորձագիտական առաքելությունը կներկայացնի նաև տեսչական գործունեության և վերահսկման ոլորտում ԵՄ-ի լավագույն փորձը ու խորհրդատվություն կտրամադրի տեղական օրենսդրությունը ԵՄ-ի ոլորտային օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Այցը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ:

Հայաստանը հյուրընկալեց քիմիայի գիտաժողով

Նախորդ ամիս քիմիային առնչվող թեմաների վերաբերյալ խոշորամասշտաբ գիտաժողովի շրջանակներում Հայաստանում հավաքվել էին աշխարհահռչակ բանախոսներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրներ, և ԵՄ-ի խոշորագույն հետազոտական ու նորարարական «Հորիզոն 2020» ծրագրի մասնակիցներ:

«Քիմիայի սահմանները» գիտաժողովին աջակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

«Կրթությունը՝ որպես փոփոխության շարժիչ ուժ, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: Մենք՝ ԵՄ-ն, պատրաստ ենք աջակցելու մեր հայ գործընկերներին: Միջազգային կապերը նույնպես կարևոր նշանակություն ունեն: Դա է պատճառը, որ այս գիտաժողովն այսքան կարևոր է»,- ասել է Հայաստանում ԵՄ-ի դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանն ասոցացված անդամն է «Հորիզոն 2020» ծրագրի, որն աջակցում է Եվրոպայում և մեր գործընկեր երկրներում նորարարությունների ու հետազոտությունների անցկացմանը: Մենք հաջողակ հայտեր և լավ նախագծեր ենք ակնկալում Հայաստանից»,- հավելել է դեսպան Սվիտալսկին:

Հայաստանում կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ը

Նոյեմբերի 17-ին Հայաստանում կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոն 2018-ը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու եվրոպական 11 երկրներ ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմեր: Ցուցադրությունները տեղի են ունենալու Երևանում, Գյումրիում և Դիլիջանում: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է լինելու:

Փառատոնը կշարունակվի 10 օր՝ մինչև նոյեմբերի 27-ը:

2018 թվականի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՅՈՒՆԻՔ (ԵՄ Մշակույթի ազգային հաստատություններ) Հայաստան կլաստերի կողմից: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս որպես փառատոնի իրականացնող գործընկեր:

2018 թվականը նշվում է որպես Մշակութային ժառանգության եվրոպական տարի: Այս տարում Եվրոպայի ժառանգության օրերի միջոցառումները Հայաստանում անցկացվում են «Կիսվելու արվեստը» խորագրով:

Եվրոպական միության բանկը EU4Business նախաձեռնության շրջանակներում ակտիվացնում է աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ների համար

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրում է 50 միլիոն եվրո՝ երկրում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ու միջին կապիտալացում ունեցող ընկերությունների կողմից իրականցվող նախագծերը ֆինանսավորելու նպատակով՝ առանձնակի ուշադրություն դարձնելով ագրոսննդամթերքի մշակման և զբոսաշրջության հատվածներին:

Վարկը տրամադրվել է «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության համատեքստում, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում փոքր բիզնեսների աջակցմանը:

Հայաստանի կենտրոնական բանկը ԵՆԲ-ի տրամադրած ֆինանսական միջոցները կուղղորդի շահառուներին (հիմնականում՝ ՓՄՁ-ներին)՝ մի շարք համապատասխան ֆինանսական միջնորդների միջոցով, ինչպիսիք են տեղական բանկերն ու հիմնադրամները:

Ակնկալվում է, որ այս վարկից կօգտվի շուրջ 25 ձեռնարկություն, և կապահովվի 2060 աշխատատեղ: Ֆինանսավորման թիրախային ուղղություններն են ագրոսսնդամթերքի մշակումը, զբոսաշրջությունը և գյուղական համայնքների զարգացումը: Վերջիններս երկրի զարգացման գործում ռազմավարական դեր են խաղում: Հայաստանում գյուղական համայնքների կազմում են ընդհանուր թվի մոտ 95%-ը, որտեղ ընդհանուր զբաղվածության մոտավորապես երեք քառորդը բաժին է հասնում գյուղատնտեսությանը:

ԵՄ-ն աջակցում է լաբորատորիաների արդիականացմանը և Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջև ջրային համագործակցությանը

2019 թվականին ՀՀ քաղաքացիների համար հասանելի կլինի ավելի հուսալի տեղեկատվություն երկրի ջրային ռեսուրսների որակի վերաբերյալ: Սա հնարավոր կլինի ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ:

«Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս (ԵՄՋՆ+) Արևելյան գործընկերության համար» ծրագրի հետ համագործակցությամբ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՄՋՆ+ ծրագիրն իրականացնող գործընկերից մեկը) և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվեց սարքավորումների ձեռք բերման մասին համաձայնագիր: Առաջին մատակարարումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը:

Լաբորատոր ենթակառուցվածքի ուղղությամբ ընդհանուր ներդրումը կկազմի մոտ 600.000 եվրո:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ջրային ռեսուրսների կառավարումը այն ոլորտներից է, որտեղ ԵՄ-ն կենտրոնանում է քաղաքացիների համար շոշափելի օգուտներ ապահովելու վրա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վայոց Ձորում բերման են ենթարկվել Էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսության մասնակիցները. Ոստիկանություն
23 Հունվարի 2019 - 12:10
Ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ԲԸՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին` ժամը 00.45-ին, Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող Արփա գետի «Պլատինա» կոչվող հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 1975 թվականին ծնված Համլետ Պ.-ին և 1967 թվականին ծնված Կարապետ Գ.-ին:
8.5 մլն դրամը գերազանցող վնաս՝ Սյունիքում ապօրինի անտառահատման հետևանքով
22 Հունվարի 2019 - 12:51
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:
Ջերմուկ համայնքի բնակիչները դեմ են նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը
22 Հունվարի 2019 - 12:39
Ջերմուկ համայնքի բնակիչները հունվարի 21-ի հանրային լսումներին բացասական կարծիք են տվել «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման հայտին, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Կներեք, որ չեմ պատասխանում զանգերին, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ․ Արթուր Գրիգորյան
22 Հունվարի 2019 - 11:13
«Ժողովուրդ ջան կներեք, որ չեմ պատասխանում զանգերին։ Չգիտեմ՝ ինչ պատասխանեմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
21 Հունվարի 2019 - 16:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Երևանում թափառող շները հարձակվել են երեխաների վրա. ավագանու անդամն ահազանգում է. armdaily.am
21 Հունվարի 2019 - 15:06
«Աջափնյակ վարչական շրջանի թիվ 49 մանկապարտեզի ծնողներից ահազանգ է եղել, որ կատաղած շներ կան տարածքում և արդեն մի քանի օր շարունակ ծնողները երեխաներին մանկապարտեզ տանելու ընթացքում հարձակման են ենթարկվում»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Հռիփսիմե Առաքելյանը և հավելեց.
«Հայանտառ»-ի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն. Ապօրինի հատվել է 5455 ծառ
21 Հունվարի 2019 - 13:33
2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի եւ «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։
Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայու՞մ են․ ՀԲՃ
21 Հունվարի 2019 - 11:04
ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ եւ փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետեւյալ նոր պահանջները․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 121
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Xiaomi-ի ղեկավարը ցուցադրել է ճկվող սմարթֆոն (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր