Facebook   Twitter
 
Բոլթոնի հայտարարություններից շատ արագ հետևություններ պետք չէ անել. Արմեն Սարգսյան

Բոլթոնի հայտարարություններից շատ արագ հետևություններ պետք չէ անել. Արմեն Սարգսյան

09 Նոյեմբերի 2018 - 14:40
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններից շատ արագ հետևություններ պետք չէ անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հարցին,թ ե ինչ տպավորություն է ստացել Բոլթոնի ոչ դիվանագիտական հարաբերություններից, նաեւ ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նկատմամբ ինչ իրավիճակ կստեղծեն տարածաշրջանում այդ թվում Հայաստանի համար, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ հետեւությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարություններից ելնելով, որովհետեւ քաղաքականությունը, լինի դա ներքին քաղաքականություն, արտաքին, մանավանդ տարածաշրջանային քաղաքականությունը դինամիկ պրոցես է:

Խոսքը ոչ միայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, այլ ԱՄՆ-ռեգիոն հարաբերությունների մասին: Իսկ ռեգիոնը շատ ավելի մեծ է, ոչ միայն մեր հարեւաններն են եւ Իրանը, այլեւ ԱՄՆ-Եվրոպա, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները:

Անձնապես ես պարոն Բոլթոնին չեմ հանդիպել, որովհետեւ այդ ժամանակ ես Հայաստանում չէի, ԱՄՆ-ում էի, բայց ես կարծում եմ եւ խորհուրդ եմ տալիս՝ շատ արագ հետեություններ չանել: Պրոցեսներն իրենք արագ են, փոփոխական եւ պետք է սպասել, տենսնեք մոտակա ժամանակաշրջանում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը ռեգիոնում»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24 Ապրիլի 2019 - 12:34
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
24 Ապրիլի 2019 - 12:22
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Աշխարհն ի հիշատակ Հայոց ցեղասպանության. հարյուրավոր միջոցառումներ՝ մեկ պահանջ
24 Ապրիլի 2019 - 11:31
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Կանադա և Ավստրալիա, գրում է rusarminfo.ru-ն:


Այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք. Հրայր Թովմասյան
24 Ապրիլի 2019 - 11:29
Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Հայրս ատելություն չուներ. Նիկոլա Ազնավուրի
24 Ապրիլի 2019 - 11:28
Հանրահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ
24 Ապրիլի 2019 - 11:16
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:
ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ Դեսպան
24 Ապրիլի 2019 - 11:11
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
24 Ապրիլի 2019 - 09:13
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5326
 
Լրահոս`