Facebook   Twitter
 
«Ոլորտում հայտնի մարդ է». Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարին

«Ոլորտում հայտնի մարդ է». Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարին

09 Նոյեմբերի 2018 - 15:03
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին եւ պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից եւ կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները եւս այդ համատեքստում կարեւոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի եւ քառապատկի ջանքերը, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է եւ հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջեւ դրված խնդիրներին:

Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի եւ կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների եւ պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ:

Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար եւ շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը եւս շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարեւորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում եւ այդ առումով կարեւոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում եւ իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարեւոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին եւ ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, եւ ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
24 Ապրիլի 2019 - 12:38
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24 Ապրիլի 2019 - 12:34
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում
24 Ապրիլի 2019 - 12:32
Ապրիլի 22-ին Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
24 Ապրիլի 2019 - 12:31
Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում:
Քաղաքային իշխանությունն անում է ամեն ինչ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լինի պատշաճ որակով. Մարության
24 Ապրիլի 2019 - 12:23
Մենք պետք է դասեր քաղենք եւ գլխավոր դասն այն է, որ պետք է լինենք ուժեղ եւ միշտ մեր հույսը դնենք մեզ վրա:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
24 Ապրիլի 2019 - 12:22
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
24 Ապրիլի 2019 - 11:52
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16061
 
Լրահոս`