Facebook   Twitter
 
«Ոլորտում հայտնի մարդ է». Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարին

«Ոլորտում հայտնի մարդ է». Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարին

09 Նոյեմբերի 2018 - 15:03
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին եւ պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից եւ կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները եւս այդ համատեքստում կարեւոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի եւ քառապատկի ջանքերը, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է եւ հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջեւ դրված խնդիրներին:

Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի եւ կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների եւ պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ:

Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար եւ շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը եւս շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարեւորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում եւ այդ առումով կարեւոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում եւ իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարեւոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին եւ ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, եւ ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինչու՞ են որոշ մարդիկ ապրում մինչև 110 տարեկան
09 Հունվարի 2012 - 10:27
Այն մարդիկ, ովքեր ապրում են 110 և ավելի տարիներ, ունեն գեների հետ կապված նույնքան շատ հիվանդություններ, որքան ամբողջ բնակչությունը:
Ժպիտ առաջ բերող լուսանկարներ
09 Հունվարի 2012 - 10:24
Մի փոքր ժպիտ` նոր օրվա սկզբում
Բոլոր ճանապարհներն անցանելի են
09 Հունվարի 2012 - 09:17
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Պետք է վերջ տալ Նարեգ Հարթունյանի հանդեպ հարուցված քրգործին. Սերժ Թանգյան
09 Հունվարի 2012 - 00:11
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի անդամ Սերժ Թանգյանը հանդես է եկել ի պաշտպանություն գործարար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանի:
Թռչնակն ահաբեկում է վագրին (տեսանյութ)
08 Հունվարի 2012 - 23:42
Համացանցում հայտնվել են կադրեր, որում երևում է, թե ինչպես է փոքր թռչնակը մի լավ վախեցնում հսկա վագրին:
Բիյոնսեն դուստր է ունեցել
08 Հունվարի 2012 - 23:03
Ամերիկացի հայտնի երգչուհի Բիյոնսեն դուստր է ունեցել, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Եվ այսպես էլի ու էլի... Ինչու՞
08 Հունվարի 2012 - 22:32
Մեր խմբագրությանը նամակ է գրել մեր ֆրանսիահայ ընթերցողներից մեկը,և բարձրաձրել է մի խումբ հարցեր,որոնք նրան մտահոգում են.
1 | 16054 | 16055 | 16056 | 16057 | 16058 | 16059 | 16060 | 16061 | 16062 | 16063 | 16064 | 16065 | 16066 | 16067 | 16068 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական