Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն Արգենտինական պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ժամանակակից փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հարցը

Գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն Արգենտինական պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ժամանակակից փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հարցը

09 Նոյեմբերի 2018 - 15:12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն ոչ միայն գյուղատնտեսները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան:

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը և ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաև վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:

Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ: Գեղամ Գևորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
23 Հունվարի 2019 - 20:31
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Գեղամ Գեւորգյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 16:41
ՀՀ վարչապետի որոշմամբ, Գեղամ Գեւորգյանին նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ:
Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ
23 Հունվարի 2019 - 16:27
Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրել են 2 հուշագիր, որոնցով պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:
Տիգրան Խաչատրյանը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
23 Հունվարի 2019 - 16:04
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկները, դրանց իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև քննարկվել են առաջիկա անելիքները։
Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ
23 Հունվարի 2019 - 15:30
Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:
2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներ
23 Հունվարի 2019 - 12:30
Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 3.279.6 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, այն կազմել է 3 տրլն 349 մլրդ դրամ կամ 6 մլրդ 922,9 մլն դոլար:
Նորարար հինավուրցը. «Քայլ արա՛, ընտրիր Հայաստանը» (Տեսանյութ)
23 Հունվարի 2019 - 11:09
Բիզնես Արմենիան հրապարակել է մեր երկրի արտահանման ներուժն ու ներդրումային գրավչությունները ներկայացնող տեսանյութը։ Այն նշում է նաև արտոնյալ ռեժիմները, կառավարության աջակցության ծրագրերը, տնտեսության որոշ ցուցանիշներ, գլոբալ վարկանիշներ. https://goo.gl/QAEEzf:
Խառնաշփոթ Բագրատաշենի մաքսային կետում. Հիմա էլ 25կգ ապրանքը թույլ չեն տալիս տեղ հասցնել (Տեսանյութ)
23 Հունվարի 2019 - 11:02
Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները խնդրի առջև էին կանգնել, քանի որ վրացիները նրանց չեն թողել հատել սահմանը: Հիմա էլ Բագրատաշենի մաքսային կետում է խնդիր առաջացել:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար. Շիրակում ու Սյունիքում մերկասառույց է
23 Հունվարի 2019 - 10:09
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 775
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Xiaomi-ի ղեկավարը ցուցադրել է ճկվող սմարթֆոն (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր