Facebook   Twitter
 
Գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն Արգենտինական պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ժամանակակից փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հարցը

Գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն Արգենտինական պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ժամանակակից փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հարցը

09 Նոյեմբերի 2018 - 15:12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն ոչ միայն գյուղատնտեսները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան:

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը և ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաև վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:

Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ: Գեղամ Գևորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դոլարի փոխարժեքը նվազել է 485 դրամից. Եվրոն նույնպես էժանացել է
15 Ապրիլի 2019 - 17:07
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է 484.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Panasonic-ը ներկայացրել է թափանցիկ հեռուստացույցի կոնցեպտ
14 Ապրիլի 2019 - 15:33
Հանրահայտ Panasonic տեխնոլոգիական ընկերությունը Միլանի Salone del Mobile ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է թափանցիկ OLED էկրանով հեռուստացույցի կոնցեպտ:
ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ
13 Ապրիլի 2019 - 15:01
Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. ՄԱՍ 2 (Տեսանյութ)
12 Ապրիլի 2019 - 18:10
Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը կամրապնդվեն. նախարար
12 Ապրիլի 2019 - 11:22
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում քննարկման ներկայացվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ
12 Ապրիլի 2019 - 10:28
ԱԺ-ում տեղի է ունենում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որեւէ քայլ չեն կատարում. Հրաչյա Բերբերյան
11 Ապրիլի 2019 - 17:00
Անասնապահության անկումը շարունակվում է, իշխանություններն էլ որեւէ քայլ չեն կատարում։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
Վերականգնվել է Հերհեր տանող մոտ 11 կմ ճանապարհահատվածը
11 Ապրիլի 2019 - 16:38
Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան բարեկարգված ճանապարհ:
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11 Ապրիլի 2019 - 12:13
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 831
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական