Facebook   Twitter
 
Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է ՀՀ-ի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

Վիգեն Քոչարյանը Վաշինգտոնում ներկայացրել է ՀՀ-ի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

09 Նոյեմբերի 2018 - 15:44
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության եւ զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության եւ հետ կապերի վարչությունից:

Համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ դատաիրավական ոլորտներում իրականացված եւ նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաեւ ներկայացրել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող զարգացումները, այդ թվում՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակների ազգայնացման ու իրականացման գործընթացներում ՀՀ գրանցած առաջընթացը:

Նախարարի տեղակալը միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել նաեւ Համաշխարհային բանկի եւ այլ միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել այդ կառույցների կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցության հետագա հնարավոր ձեւաչափերը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի դատական համակարգի դիտարկման եւ գնահատման ծրագիրը, որը կմեկնարկի 2019 թվականի առաջին կիսամյակ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքները (Տեսանյութ)
23 Հունվարի 2019 - 21:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 21:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Գիտության եւ քաղաքականության համադրությունը հատկապես կարեւոր է ապագայի տեսանկյունից. Արմեն Սարգսյան
23 Հունվարի 2019 - 20:40
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 23-ին հյուրընկալել է Գիտության եւ համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին:
Փաշինյանը Դավոսում խոսել է ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին
23 Հունվարի 2019 - 19:25
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցելով «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձավ ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերին:
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ–ի Ընդհանուր ժողովի մասնակիցներին
23 Հունվարի 2019 - 19:19
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ
23 Հունվարի 2019 - 19:05
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել
23 Հունվարի 2019 - 19:00
Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ստորագրությամբ է ազատ է արձակվել:
«Թույլ չեմ տա, որ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, որ այդտեղ կոռուպցիա կա». Հայկ Մարության
23 Հունվարի 2019 - 17:58
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին:
Նախարարն ընդունել է ԱՊՀ ՀՄՄ գրասենյակի ղեկավարին
23 Հունվարի 2019 - 17:00
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գրասենյակի ղեկավար Կիրիլ Օպարինին, ով Երևանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5070
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Xiaomi-ի ղեկավարը ցուցադրել է ճկվող սմարթֆոն (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր