Facebook   Twitter
 
«Երկու ժողովուրդ, մեկ սահման». թուրքական կայքը՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Կարսի գյուղերից մեկի կյանքի մասին

«Երկու ժողովուրդ, մեկ սահման». թուրքական կայքը՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Կարսի գյուղերից մեկի կյանքի մասին

09 Նոյեմբերի 2018 - 15:55
Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Թուրքիայի տարածքում գտնվող Կարս նահանգի Դիգոր շրջանի հին հայկական գյուղերից մեկի այժմյան կյանքը՝ պատմելով Ցեղասպանությունից հետո դատարկված գյուղի նոր բնակիչների մասին:
«Երկու ժողովուրդ, մեկ սահման» վերնագրով հոդվածում Հայաստանի Հանրապետության սահմանին շատ մոտ գտնվող գյուղի բնակիչ քրդերը փաստում են, որ մեկ դար շարունակ համայնքում որևէ նոր շինություն չի կառուցվել.

«Մենք դեռ նրանց (հայերի) տանիքների տակ ենք ապրում», - պատմում են գյուղացիները, որոնց պապերն այս գյուղ են բերվել Հայոց ցեղասպանությունից հետո:

Այժմ գյուղում կա ընդամենը 40 տուն:

Երեք հարյուր մետր խորության վրա՝ ձորի մեջ ժամանակին հիմնված այս բնակավայրը Հայաստանից բաժանում է Արփաչայ գետը:

«Եթե հիմա բղավեմ՝ այն կողմում կլսվի: Սահմանին գտնվող գյուղերի մեղվապահների մեղուները գնում, նրանց ծաղիկներից են նեկտար հավաքում, նրանցը՝ մեր կողմի ծաղիկներից: Մենք ուտում ենք նրանց ծաղիկների մեղրը, նրանք էլ՝ մեր: Երբեմն, երբ գետի ջրի մակարդակը իջնում է, մեր անասունները անցնում են այն կողմ, նրանք հետ են ուղարկում կենդանիներին: Մեր միջև լուռ ու շատ գեղեցիկ մի հարաբերություն կա», - պատմում է գյուղի բնակիչներից Ֆևզի Շահինը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
2018թ. տարեվերջյան միջոցառման համար ԱԳՆ-ն ծախսել է շուրջ 4 մլն դրամ, իսկ ՊԵԿ-ը՝ 0 լումա
23 Հունվարի 2019 - 22:18
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարվա տարեվերջյան միջոցառումն անցկացրել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ
23 Հունվարի 2019 - 22:04
Ահա այն չորս արտահայտությունները, որոնց մասին արժե մեկընդմիշտ մոռանալ:
Որ տիպի կանանցից են խուսափում տղամարդիկ
23 Հունվարի 2019 - 21:30
1.Ավելորդ ինքնավստահություն

Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի կանանց, ովքեր կարծում են, որ իրենք «Լեդի են, ում մոտ ամեն ինչ կարգին է»։
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր» խանութների հանդեպ
23 Հունվարի 2019 - 21:15
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ:
Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ
23 Հունվարի 2019 - 21:09
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23 Հունվարի 2019 - 21:01
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ։
ԵԽ զեկուցողը ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը
23 Հունվարի 2019 - 20:56
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի զեկուցող Տորխիլդուր Վարսդոտիրը ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հուշագիր։
ՊԵԿ-ը «Բագրատաշենում» բողոքողներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից
23 Հունվարի 2019 - 20:48
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում Բագրատաշենի սահմանային անցման կետի մոտ բողոքող անձանց՝ տարբերակել բիզնես նպատակները անձնական օգտագործման նպատակներից, և անձնական կամ ընտանիքով սպառման նպատակով ապրանք ներմուծելիս չգերազանցել 25 կգ թույլատրելի ծավալը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14803
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Տնտեսություն, Հասարակություն