Facebook   Twitter
 
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ բացվել է ծնունդով եգիպտահայ արվեստագետ Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ բացվել է ծնունդով եգիպտահայ արվեստագետ Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը

09 Նոյեմբերի 2018 - 16:02
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ բացվել է ծնունդով եգիպտահայ արվեստագետ Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը: Հեղինակի տարբեր ժամանակների 150-ից ավելի բազմաժանր աշխատանքներ՝ քանդակ, գրաֆիկա, կոլաժ, դեկորատիվ եւ կիրառական արվեստ, մեկտեղվել են Թեքեյան կենտրոնում:
Հատկապես ուշագրավ են կոլաժները՝ կատարված յուրահատուկ տեխնիկայով եւ ամենաբազմազան բնական նյութերով. օգտագործված են ծաղկի սերմեր եւ թերթիկներ, խոտաբույսեր, փշեր, ծառերի կեղեւներ, չոր պտուղներ, կորիզներ եւ այլն:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը Լոնդոնից, ինչպես նաեւ բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով հեղինակին, հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կունենա ավելի ընդգրկուն շարունակություն եւ հասանելի կլինի հանրության ավելի լայն շրջանակներին, քանզի ներկայացված աշխատանքները բացառիկ են ու տպավորիչ: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց հիմնադրամի նախագահ Վ. Ուզունյանին, ով, լինելով մեծ արվեստասեր, մշտապես աջակցում է նման ձեռնարկների իրականացմանը:

Հեղինակ Ներսես Պիծակյանը, իր երախտագիտությունը հայտնելով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամին՝ ցուցահանդեսի հովանավորին, նման առիթ ընձեռելու համար, մասնավորապես նշեց. «Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է այսօր: 50 տարիների ընթացքում մեծ համբերությամբ ու սիրով ստեղծված այս բազմաժանր հավաքածուն ներկայացված է հանրությանը: Ստեղծագործել սկսել եմ շատ երիտասարդ տարիքից: Նախ զբաղվել եմ կերամիկայով, ցուցադրվել եմ նկարիչների միությունում, ապա ստեղծել եմ աշխատանքներ բույսերից, սերմերից, ծաղիկներից, որոնք հավաքել եմ Հայաստանի տարբեր լանդշաֆտներից: Իսկ վերջերս անցել եմ գրաֆիկայի, որի վերջին գործերից են՝ «Հիշատակ կնոջս» եւ «Զարմանք», որը նվիրված է Հայաստանի նոր իրողություններին»:

Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը բարձր գնահատանքի արժանացրեց Պիծակյանի ինքնատիպ եւ բազմաոճ արվեստը, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրեց նրա անցած ուղին.

Ծնվել է 1946թ. Կահիրեում, Եգիպտոս:
1951-1958թթ. սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում
1958-1962 թթ. սովորել է Իտալիայի Don Bosco Instituto Salesiano կրթական հաստատությունում
1963թ. տեղափոխվել է Երեւան
1966-1970թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
1971-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում
1973-2013թթ. աշխատել է Երեւանի բուսաբանական այգում որպես ավագ գիտաշխատող, ինժեներ-դեկորատոր
1979թ. երիտասարդ նկարիչների միության անդամ է
1989թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում՝ «Տարբեր լանդշաֆտների դեկորատիվ բույսերի բնական էլեմենտների կիրառումը ՀՀ-ում» գիտական աշխատանքի համար /Ս.Պետերբուրգ, Ռւսաստան/
2012-2015թթ. դասավանդել է ՀՀ ազգային ճարտարապետական համալսարանում՝ «Լանդշաֆտային ճարտարապետություն եւ էկոլոգիա»


Նշենք որ, ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ ս.թ. նոյեմբերի 17-ը: Մուտքն ազատ է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երգչուհի МакSим-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ
25 Ապրիլի 2019 - 15:02
Ավտովթարից տուժած ռուս երգչուհի МакSим-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ, այդ մասին հայտնում է ria.ru-ն:
Մադոննան ներկայացրել է վերջին տարիների առաջին տեսահոլովակը, որում հարսի զգեստով պարում է (տեսանյութ)
25 Ապրիլի 2019 - 13:18
Երգչուհի Մադոննայի յութուբյան ալիքում հայտնվել է երգչուհու նոր, վերջին տարիների առաջին տեսահոլովակը: Medellín երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը կներառվի երգչուհու Madame X ալբոմում: Այն հնարավոր կլինի ձեռք բերել հունիսի 14-ից, գրում է esquire.ru-ն:
Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել
25 Ապրիլի 2019 - 11:31
Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Պրոդյուսեր Մարկ Ռուդենշտեյնի խոսքով՝ 83-ամյա դերասանը պայքարում է ծանր տեսակի շաքարախտի դեմ։
Կամերային նվագախումբը Ռուբեն Ալթունյանի 80-ամյակի առթիվ հանդես եկավ ինքնատիպ համերգով
25 Ապրիլի 2019 - 11:26
Հայաստանի պետական կամերային նվագախումբը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին նվիրված գեղեցիկ համերգ իրականացրեց: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, կատարեց Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, «Քոչարի» և «Բերդ պար», «Ես սիրեցի» (պրեմիերա) ստեղծագործությունները:
Ալլա Պուգաչովայի արխիվային լուսանկարը մտահոգել է համացանցը (Լուսանկար)
25 Ապրիլի 2019 - 11:05
Համացանցում հրապարակվել է Ալլա Պուգաչովայի արխիվային լուսանկարը, որն արվել է 1999-ին՝ Ռուսաստանում Vogue պարբերականի համար։
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
Յուլյա Նաչալովան գիտեր իր մահվան օրը. Իսաևա
25 Ապրիլի 2019 - 08:38
Ռուսական էստրադայի երգչուհի Յուլյա Նաչալովայի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան պատմել է, որ երկչուգին հավատում էր հանդերձյալ կյանքին և վախենում էր չար աչքից:
Սերժ Թանկյանը կոչ է արել մասնակցել «արդարության երթին»
24 Ապրիլի 2019 - 22:03
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱՄՆ-ում «Երթ հանուն արդարության» խորագրի ներքո իրանակացվող միջոցառումների մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 810
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ
Հասարակություն, Քաղաքական