Facebook   Twitter
 
2019-ի բյուջեի նախագծի ընդունման համար, հնարավոր է, ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի

2019-ի բյուջեի նախագծի ընդունման համար, հնարավոր է, ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի

09 Նոյեմբերի 2018 - 16:05
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումներն ավարտվել են և ըստ նախապես ներկայացված ժամկետացանկի, նախատեսվում է, որ նոյեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստերում նախագիծը կդրվի քննարկման, սակայն դա չի նշանակում, որ հենց հերթական նիստերում էլ բյուջեի նախագիծը կընդունվի։
ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, նոյեմբերի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստում կմեկնարկեն պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները, որոնց արդյունքներով պատգամավորներն ու խմբակցությունները կներկայացնեն գրավոր առաջարկներ։

Ըստ նույն օրենքի, գրավոր առաջարկները ներկայացնելու համար ժամկետացանկով սահմանված ժամկետը լրանալուց հետո կառավարությունը կարող է նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել առանց փոփոխության կամ իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկների հիման վրա լրամշակելով: Դրանից հետո միայն, կառավարությունը լրամշակված նախագիծը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը։

Բյուջեի նախագծի վերջնական քննարկումների ու ընդունման համար, մեր տեղեկություններով, մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ մինչև նոյեմբերի 26-ը, հնարավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի։ Դա բացատրվում է նրանով, որ քարոզարշավի ժամանակ գրեթե դժվար կարող է լինել պատգամավորներին «հավաքել» նիստին մասնակցելու համար։

Սակայն չի բացառվում նաև այն, որ այս խորհրդարանը չընդունի բյուջեի նախագիծը, ինչի նախադեպն արդեն խորհդրարանն ունեցել է։

Այսպես, ըստ Ֆինանսների նախարարությունից տրամադրած տեղեկանքի, Հայաստանի անկախացումից հետո 25 տարվա ընթացքում պետական բյուջեի չհաստատման երկու դեպք է գրանցվել. 1999թ հոկտեմբերի 27-ից հետո հաջորդ տարվա գլխավոր ֆինանական փաստաթուղթը հաստատվել է 2000թ մարտին: Նմանատիպ ևս մեկ դեպք 1997 թվականին է արձանագրվել, երբ այդ տարվա բյուջեն հաստատվել է ոչ թե 1996 թվականին, այլ՝ 1997 թվականի տարեսկզբին: Երկու անգամ էլ բյուջեն հաստատվել է նախանշված ժամանակացույցից ուշ՝ դեկտեմբերի վերջին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահ Սարգսյանը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է գործակցության ուղիներ
18 Նոյեմբերի 2018 - 13:43
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատարներից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու
18 Նոյեմբերի 2018 - 10:07
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր համամասնական ցուցակը, որտեղ ընդգրկված է 157 թեկնածու։
Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին
17 Նոյեմբերի 2018 - 23:22
Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի մասին խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։
Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ
17 Նոյեմբերի 2018 - 20:20
Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել
17 Նոյեմբերի 2018 - 18:11
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 17–ին, 48 ժամ ժամանակ է տվել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:
Սոցցանցերում մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում․ Սամվել Նիկոյան
17 Նոյեմբերի 2018 - 15:05
Նորագույն պատմության մեջ մեր պառլամենտում ամենամեծ խայտառակությունն էր, երբ քաղաքական ուժերը մերժեցին կաթողիկոսին տրամադրել պաշտպանություն։
Ն. Փաշինյանն աշխատանքային մեխանիզմ կստեղծի լավագույն մասնագետներին պետական կառավարման տարբեր ոլորտներում ընդգրկելու համար
17 Նոյեմբերի 2018 - 14:03
Մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնելու երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ ՀՀ-ի:
Պառլամենտում մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը վախենում է իշխանություներից․ Սամվել Նիկոյան
17 Նոյեմբերի 2018 - 13:55
ՀՀԿ-ն միակ ռեալ ընդդիմությունն է այսօրվա գործող իշխանություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4905
 
Լրահոս`