Facebook   Twitter
 
Ադրբեջանը մի քանի տոննա վարակված կարտոֆիլը վերադարձրել է Վրաստանին

Ադրբեջանը մի քանի տոննա վարակված կարտոֆիլը վերադարձրել է Վրաստանին

09 Նոյեմբերի 2018 - 16:33
Ադրբեջանցի փորձագետները լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերել են, որ Վրաստանից առաքված 26 հազար կիլոգրամ կարտոֆիլը վարակված է ցողունային նեմատոդով:
Այդ մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջանը»`հղում կատարելով Սննդամթերքի անվտանգության գործակալության մամլո քարտուղար Մանսուր Պիրիևին:

Չնայած որ Վրաստանից կարտոֆիլի խմբաքանակն առաքվել էր բուսասանիտարական հավաստագրով, սակայն ադրբեջանական կողմը կարտոֆիլի նմուշներն ուղարկել էր լաբորատոր հետազոտության: Արդյունքում պարզվել էր, որ ներմուծվող արտադրանքը վարակված է:

Ներմուծված ապրանքը հետ ուղարկելու որոշում կայացնելիս Ադրբեջանն առաջնորդվել է «Ադրբեջանի ֆիտոսանիտարական վերահսկողության մասին» օրենքով:

Կարտոֆիլի ցողունային նեմատոդը կլոր որդերի բազմաթիվ տեսակներից մեկն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեյը մեկնաբանել է կառավարության անվստահության քվեի հարցով իրավիճակը
18 Նոյեմբերի 2018 - 16:08
Բրիտանիայի կառավարության ղեկավարին անվտահության քվե հայտնելու համար պատգամավորների անհրաժեշտ քանակով նամակներ չեն հավաքվել, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը՝ հանդես գալով Sky News հեռուստաալիքի եթերում։
Կահիրեում օդանավակայանի աշխատանքի խափանում է տեղի ունեցել
18 Նոյեմբերի 2018 - 15:37
Ուղեւորների գրանցման էլեկտրոնային համակարգի խափանումը հանգեցրել է Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատանքի ընդմիջումների, հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը
18 Նոյեմբերի 2018 - 15:30
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին ծավալուն զեկույց կներկայացվի ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ, գրում է ТАСС գործակալությունը:
Հնդկաստանում երեք մարդ է զոհվել աղոթատանը պայթյունի հետեւանքով
18 Նոյեմբերի 2018 - 15:29
Հնդկաստանում աղոթատներից մեկում նռնակի պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 10-ն էլ տուժել են, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Աֆղանստանում հրթիռն ընկել է տան վրա հարսանեկան խնջույքի ժամանակ, կան զոհեր ու վիրավորներ
18 Նոյեմբերի 2018 - 14:39
Աֆղանստանի Վարդակ նահանգում հրթիռն ընկել է բնակելի տան վրա հարսանեկան խնջույքի ժամանակ, մահացել է 3 մարդ, և 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այս մասին տեղեկացնում է աֆղանական Pajhwok գործակալությունը:
Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տարիների կործանիչ ինքնաթիռը
18 Նոյեմբերի 2018 - 14:28
Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տարիների կործանիչ ինքնաթիռը։ AP-ն հայտնում է, որ ինքնաթիռը մխրճվել է Ֆրեդերիկսբուրգում բնակարանային համալիրի ավտակայանատեղիի մեջ։ Ինքնաթիռի ընկնելու հետեւանքով մի քանի ավտոմեքենա է վնասվել։
Հայտնի են BBC-ի վարկածով տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
18 Նոյեմբերի 2018 - 13:25
Բրիտանական BBC պարբերականը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչմանը:
ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հետաքննությունը
18 Նոյեմբերի 2018 - 13:14
Եվրոպական միությունը հաշվի է առնում Սաուդյան Արաբիայի իշխանությունների դիրքորոշումը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության հարցով, սակայն գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել հետաքննությունը հանցագործության բոլոր մանրամասները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր
18 Նոյեմբերի 2018 - 12:13
Հորդանանում կանխել են առանձնակի մեծ քանակությամբ թմրանյութի ներկրման փորձը երկիր, այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4202
 
Լրահոս`