Facebook   Twitter
 
Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում. վնասի չափը գերազանցում է 1 մլրդ դրամը

Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում. վնասի չափը գերազանցում է 1 մլրդ դրամը

09 Նոյեմբերի 2018 - 17:15
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։

Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ և սեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքների մակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը:

Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկման դաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչև 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։

2014թ. ապրիլ ամսից մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, 2014թ-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2015-2017 թթ, համար շահութահարկի հաշվարկ չներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ-ի ամսական հաշվարկներ և 2015-2018թթ. ԱԱՀ-ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝ պետությանը պատճառվել է 1.163.516.352 ՀՀ դրամի վնաս:

Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել առերևույթ հանցավոր այլ դրսևորման վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում կատարված խուզարկությունների արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։

Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ, և ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալների և ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
17 Նոյեմբերի 2018 - 10:17
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17 Նոյեմբերի 2018 - 10:14
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Միջազգային կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի առաջընթացը
17 Նոյեմբերի 2018 - 10:08
Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների համաձայն՝ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել մի շարք ոլորտներում:
Ավստրալիայում ցամաքած ջրամբարում անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը հուզել է համացանցի օգտատերերին
17 Նոյեմբերի 2018 - 09:56
Վիրտուալ տիրույթում մեծ տարածում է գտել երաշտի հետևանքով ցամաքած ջրամբարի տարածքում անձրևի համար աղոթող ֆերմերի լուսանկարը:
Միջանկյալ ընտրություններից հետո երկամյա պայքարը Սպիտակ տան համար է
17 Նոյեմբերի 2018 - 09:47
ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, երկրի քաղաքական կուսակցություններն այժմ պատրաստվում են հաջորդ մարտահրավերին`՜2020 թվականի նախագահական մրցապայքարին:
Ավտովթար Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին. ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում, կան տուժածներ
17 Նոյեմբերի 2018 - 09:40
Նոյեմբերի 17-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գիտնականները կարողացել են կեղծել մատնահետքերը
17 Նոյեմբերի 2018 - 09:26
Նյու Յորքի համալսարանի գիտնականները կարողացել են նմանակել բիոմետրիկ նույնականացման համակարգի ամեն հինգերորդ նմուշը: Ընդ որում, սխալվելու հավանականությունը կազմել է ոչ ավել, քան 1:1000-ի, գրում է The Guardian-ը: Համակարգը մոլորեցնելու հարցում գիտնականները օգտվել են երկու նյուանսից:
Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը
17 Նոյեմբերի 2018 - 09:23
Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը, որպեսզի հաճախորդները կարողանան սեփական փորձով զգալ, թե ինչ են զգում 2,3 մլրդ մարդ աշխարհում, որոնք զուգարանի հասանելիություն չունեն, գրում է AP-ն։
Տղամարդն ամբողջ 5 տարի բուժվել է իր մոտ գոյություն չունեցող քաղցկեղի դեմ
17 Նոյեմբերի 2018 - 09:20
ԱՄՆ Կոլորադոյից Ջեյմս Սալազն ամբողջ 5 տարի քիմիաթերապիա եւ ցավազրկողներ է ստացել՝ հույս ունենալով քաղցկեղը բուժել, որը, ինչպես հետո է պարզվել, գոյություն չուներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14035
 
Լրահոս`