Facebook   Twitter
 
Քննարկվեցին առաջիկա ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր

Քննարկվեցին առաջիկա ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր

09 Նոյեմբերի 2018 - 17:30
Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ կազմակերպական հարցերին:
Ներկա էին ընտրական գործընթացին մասնակցող անձինք՝ մարզի համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մարզի ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Մարզպետ Հունան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ընտրությունները պետք է անցնեն անթերի՝ բարձր մակարդակով, օրինականության սահմաններում եւ առանց միջադեպերի ու խախտումների: Իսկ դա ապահովելու համար յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում պետք է անի ամեն հնարավորը:

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն առավել մանրամասնորեն լսարանին ներկայացրեց ընտրությունների ժամանակացույցը, ներկաների պատասխանատվության շրջանակն ու գործառույթները, պատասխանեց հարցերի: Քննարկվեց ձեւավորվող տեղամասերը անհրաժեշտ տեխնիկական եւ անխափան կապի միջոցներով ապահովելու հարցը: Հունան Պողոսյանը հանձնարարեց ճանշիններին աշխատել, որ ընտրության օրը տեղամասեր տանող ճանապարհներն անցանելի լինեն:

Իրենց նկատողություններով, պարզաբանումներով հանդես եկան նաեւ մարզում գործող 2 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Էքստրիմ՝ երկնքի սահմանին․ Քալավանը դառնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի խոշորագույն զբոսաշրջային կենտրոնը
16 Նոյեմբերի 2018 - 23:18
Գեղարքունիքի լեռներում թաքնված Քալավան գյուղը իսկական դրախտ է էքստրեմալ հանգստի, ասկետիկ կենսակերպի սիրահարների եւ պարզապես նրանց համար, ովքեր քաղաքային եռուզեռից առանձնանալու ցանկություն ունեն:
Դիտակ և Ջրաշեն համայնքներում այսուհետև կերթևեկեն վերանորոգված ավտոճանապարհով
16 Նոյեմբերի 2018 - 15:59
Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են։
Տաշիր համայնքում առկա չարաշահումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը
16 Նոյեմբերի 2018 - 13:56
Խոսելով դատաիրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև այլ միջազգային իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի պարբերաբար ոտնահարման հանգամանքը:
Մարզպետը Խնածախում քննարկեց խոշոր հրդեհի հետեւանքները
15 Նոյեմբերի 2018 - 12:27
Նոյեմբերի 14-ին, արձագանքելով նախորդ օրը համացանցում տարածված՝ իրեն ուղղված բաց նամակին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելեց Տեղ համայնքի Խնածախ գյուղ: Բաց նամակում արծարծվել էր այս բնակավայրում խոշոր հրդեհից տուժած եւ անտուն մնացած ընտանիքների հարցը:
Էներգախնայող LED-երով կլուսավորվեն նաև Արփի գյուղի փողոցները
14 Նոյեմբերի 2018 - 12:25
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, ամռան կեսերից շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչև տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն:
Երբվանից կմեկնարկեն ու քանի օր կտեւեն դպրոցականների ձմեռային արձակուրդները
13 Նոյեմբերի 2018 - 21:04
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը։
Հայտնի են «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները
10 Նոյեմբերի 2018 - 21:22
2018-ի քաղաքային լավագույն քաղաքային համայնքը Սևանն է, իսկ լավագույն գյուղական համայնքը՝ Գառնի համայնքը:
Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը նոր Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է. Ս. Պապիկյան
10 Նոյեմբերի 2018 - 12:52
Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը նոր Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այս մասին ասել է տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 76
 
Լրահոս`
 
 
 
 
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
Հասարակություն