Facebook   Twitter
 
«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ եւ անհիմն է. հայտարարություն

«Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ եւ անհիմն է. հայտարարություն

09 Նոյեմբերի 2018 - 17:43
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել գերիշխող դիրքի չարաշահման մեղադրանքի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող «Վեոլիա Գրուպ» ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը եւ անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի եւ կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն եւ ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:

Համաշխարհային առաջատար Օպերատորի մաս կազմող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ակնկալվում է միջազգային լավագույն պրակտիկայի հնարավորինս լայն կիրառություն եւ առկա տեխնոլոգիաների ապահովում: Դրանով պայմանավորված, ընկերությունը նպատակամղված է իր գործունեության մեջ օգտագործել առավել բարձր դասի ապրանքներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ի շահ երկրի եւ բաժանորդների:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ամենաբարձր պատասխանատվությունն է ստանձնել իր բաժանորդների հանդեպ եւ այդ իսկ պատճառով երբեք զիջումների չի գնա Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների անվտանգությանը եւ ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցերում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Վեոլիա Ջուր» ընկերությունը «չարաշահում է գերիշխող դիրքը», մեզ համար անակնկալ է: «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ ներկայացված մեղադրանքը կեղծ եւ անհիմն է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունում մշտապես առաջնորդվում է ՀՀ-ի օրենքների պահանջներով: Ընկերությունը ցավում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տվյալ որոշումն ընդունվել է առանց Ընկերության կամ վերջինիս ղեկավարությունից որեւէ մեկի ներկայության:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը բողոքարկելու է այս որոշումը, օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած բոլոր հնարավորություններից»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարած
18 Ապրիլի 2019 - 23:03
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
«Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա»․ նախկին գյուղապետը՝ ինքնասպանություն գործած զինծառայողի մասին
18 Ապրիլի 2019 - 22:58
Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում այսօր մահացած 24-ամյա զինծառայող Նարեկ Ս․-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր․ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք:
Սեւ ուլտրակարճ զգեստ եւ գայթակղիչ կեցվածք․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը
18 Ապրիլի 2019 - 22:50
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Չինացին կենդանաբանական այգում ընձուղտին կերակրել է թղթադրամներով
18 Ապրիլի 2019 - 22:41
Անհայտ տղամարդը այցելել է Չինաստանի Կունմին քաղաքի կենդանաբանական այգի և փորձել թղթադրամներով կերակրել ընձուղտին՝ գրում է South China Morning Post-ը։
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
18 Ապրիլի 2019 - 21:49
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
18 Ապրիլի 2019 - 21:34
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս
Անգլիայում հայտնաբեված ձուկը, պարզվում է, կերել է լճում լողացող բադերին
18 Ապրիլի 2019 - 21:29
Անգլիայի Դոնկաստեր քաղաքի լճում մահացած պիրանիա են բռնել, որը ենթադրաբար բադեր է կերել՝ տեղեկացնում է The Yorkshire Post-ը։
Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 21:08
Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15996
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն