Facebook   Twitter
 
Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Հայկ Մարությանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

09 Նոյեմբերի 2018 - 17:45
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուռիոլաբեիտիային:
Շնորհավորելով Հայկ Մարությանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուռիոլաբեիտիան հույս է հայտնել, որ հատկապես մշակույթի և տնտեսության ոլորտում հայ-արգենտինական հարաբերությունների զարգացումը շարունակական կլինի նաև մայրաքաղաքների մակարդակում:

Որպես ջերմ հարաբերությունների գրավական՝ դեսպանը շեշտել է ակտիվ հայ համայնքի ներկայությունը Արգենտինայում: Գոնզալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ մայրաքաղաք Բուենոս-Այրեսում և Արգենտինայի այլ բնակավայերում ավելի քան 40 հուշարձան կա, որոնք առնչվում են Հայաստանին և հայ ժողովրդին:

Այս համատեքստում նա կարևորել է դեռևս անցած տարի Երևանի ավագանու ընդունած որոշումով կառուցապատվող Արգենտինայի հրապարակը՝ որպես երկրների հարաբերությունների մակարդակի արտացոլում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ Երևանում Արգենտինայի և արգենտինացիների նկատմամբ շատ դրական վերաբերմունք կա, իսկ արգենտինյան որոշ ապրանքներ, մասնավորապես գինիները բավական լավ պահանջարկ ունեն երևանյան սպառողների շրջանում:

Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Արգենտինայի հրապարակի պատշաճ կառուցապատմանը:

Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նկատել է, որ հրապարակի կառուցապատմանը կարելի է ներգրավել նաև արգենտինացի մասնագետների, մասնավորապես երիտասարդ ճարտարապետների՝ դրանով նաև նպաստելով այդ ոլորտում երկու երկրների շփումների խորացմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տեր-Պետրոսյանը ցավակցել է Վացլավ Հավելի ընտանիքին
20 Դեկտեմբերի 2011 - 17:10
Նախագահ Վացլավ Հավելի Գրասենյակ
Այսօր Համերաշխության միջազգային օրն է
20 Դեկտեմբերի 2011 - 16:44
2005 թվականին ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան որոշում կայացրեց` նշելու դեկտեմբերի 20-ը որպես Համերաշխության միջազգային օր:
«Սարդարապատին» մերժում են դահլիճ տրամադրել
20 Դեկտեմբերի 2011 - 16:14
Տարբեր պատճառաբանություններով հասարակական–մշակութային հաստատությունների և հյուրանոցային համալիրների ղեկավարները հերթական մերժումը կատարեցին «Սարդարապատ» նախաձեռնությանը տրամադրել դահլիճ, դեկտեմբերի 22–ին անցկացնելու «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով սեմինար–քննարկում։
ՀՀԿ-ն «կամք ունի», ՀՅԴ-ն էլ չի հավատում
20 Դեկտեմբերի 2011 - 16:10
Չեմ կարծում, որ հաջորդ տարվա ընտրությունները լինելու են ամենաթափանցիկն, ինչպես իշխանություններն են պնդում»,-ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ այսօրվա բանավեճի ժամանակ:
Քաջարանը` երկու թշնամու արանքում
20 Դեկտեմբերի 2011 - 15:47
«Քաջարան գյուղը պետք է պահպանվի ոչ միայն նրա համար, որ մշակութային նշանակություն ունի, այլև այն բանի համար, որ սահմանամերձ է, և եթե զինվորն իր հետևում ամայություն է զգում, իրեն չի կարող խրոխտ զգալ` չգիտի ինչն է պաշտպանելու»,-ասել է «Էկոլուր» լրատվական հասարակական կազմակերպության Թեհմինե Ենոքյանը:
Սյունիքի մարզպետն ուզում էր անցնել «բոյի». Եղիա Ներսիսյան
20 Դեկտեմբերի 2011 - 15:18
«Թռչկան» նախաձեռնող խմբի անդամ Եղիա Ներսիսյանն, այսօրվա ասուլիսում խոսելով Քաջարանի խնդրի մասին, նշեց. «Սյունիքի մարզպետը սպառնաց Մարիամ Սուխուդյանին` ասելով` «խելոք մնա, թե չէ վերջդ վատ կլինի»:
Ազգային կրթության միջազգայնացում
20 Դեկտեմբերի 2011 - 15:16
«Erasmus Mundus» կրթական միջազգային ծրագրին Հայաստանը մասնակցում է արդեն 5 տարին:
1 | 17801 | 17802 | 17803 | 17804 | 17805 | 17806 | 17807 | 17808 | 17809 | 17810 | 17811 | 17812 | 17813 | 17814 | 17815 | 17888
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական