Facebook   Twitter
 
Արթուր Վանեցյանը Մոսկվայում խոսել է Հարավային Կովկասում ահաբեկչական բնույթի սպառնալիքների մասին

Արթուր Վանեցյանը Մոսկվայում խոսել է Հարավային Կովկասում ահաբեկչական բնույթի սպառնալիքների մասին

09 Նոյեմբերի 2018 - 17:58
Հատուկ ծառայությունների պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
«Ս.թ. նոյեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԴԱԾ-ի գործընկերներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVII նիստը: Ավելի քան 70 օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական հարցերը:

Նիստին մասնակցել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Իր զեկույցում ԱԱԾ տնօրենն առանձնացրել է ներկա փուլում Հարավային Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական բնույթի սպառնալիքները և ընդգծել դրանք չեզոքացնելու ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթությունները»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այս տարի անպտուղ զույգերի բուժման համար հատկացվել է 210 մլն դրամ. նախարար
23 Հունվարի 2019 - 13:09
2019 թվականին պետությունը 210 մլն դրամ է հատկացրել անպտուղ զույգերի բուժման եւ երկրում ծնելիության աճի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է
23 Հունվարի 2019 - 12:57
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։
Հղի Մեգան Մարքլը բուսական սնունդ և չեզոք երանգներ է նախընտրում
23 Հունվարի 2019 - 12:55
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծրագրում է ապագա երեխայի սենյակը կահավորել գենդերային առումով չեզոք երանգներով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար
23 Հունվարի 2019 - 12:52
Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Մեր Դավիթ Խաժակյանը մի ամիս է` կռիվ է տալիս այս թեմայով և ահա բացահայտվեց…»
23 Հունվարի 2019 - 12:39
Էդմոն Մարուքյանը ՖԲ - ում անդրադարձել է aravot.am-ի հոդվածին.
ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան. Այն կընդգրկվի օրակարգում
23 Հունվարի 2019 - 12:36
Ազգային ժողովի նախագծեր բաժնում առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Լոռու մարզի Բազում համայնքում բնակվող ընտանիքի 4 անչափահաս երեխաները տեղափոխվել են մանկատուն. պատճառը բնակության համար սարսափելի պայմաններն են
23 Հունվարի 2019 - 12:29
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի Բազում համայնքի ԽՀՀ նախագահի, ՈԼՄՎ Գուգարքի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ են տեղափոխվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ԱԾԽՄ 4 անչափահասներ՝ սանիտարահիգիենիկ վատ վիճակում, բարձր ջերմությամբ:
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
23 Հունվարի 2019 - 12:11
Երեկ՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14793
 
Լրահոս`