Facebook   Twitter
 
ՊԵԿ-ը ստանձնեց հանձնառություն՝ ՔՀԿ-ների հետ վերամշակել «ՀԿ-ների մասին» եւ «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը

ՊԵԿ-ը ստանձնեց հանձնառություն՝ ՔՀԿ-ների հետ վերամշակել «ՀԿ-ների մասին» եւ «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը

09 Նոյեմբերի 2018 - 18:08
Նոյեմբերի 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին եւ դրանցից բխող խնդիրներին։
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսեւ, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների եւ հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ ծրագիրը միտված է հենց նմանատիպ դեպքերում նպաստել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական ու կայուն երկխոսություն իրականացնել;

Նրա խոսքով, ՔՀԿ-ներն այսօր բախվել են մի խնդրի, որն առաջ է գալիս ՊԵԿ-ի կողմից ներկայացված երկու նախագծերից։ ««ՀԿ-ների մասին» օրենքն ընդունվել է բուռն, փուլային քննարկումների, կառավարության եւ ՔՀԿ-ների կոնսեսուսի արդյունքում։ Այժմ ներկայացվել են նոր նախագծեր, որոնք բացարձակ չեն բխում ձեռք բերված կոնսեսուսի արդյունքից, ավելին՝ չեն էլ քննարկվել ՀԿ-ների եւ հիմնադրամների հետ»,- նշեց Կարեն Զադոյանը։ Նա նաեւ նշեց, որ պետք է նաեւ հստակ տարանջատվեն ՀԿ-ներն ու հիմնադրամները եւ պետք չէ այդ երկու կառույցները նույն հարթության վրա դիտարկել ու համանման նախագծեր ներկայացնել։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ որեւէ բան չի խանգարում ՊԵԿ-ՔՀԿ համագործակցությանը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ու գիտենք, որ ձեր մեջ էլ բավակաին փորձառու ներկայացուցիչներ կան, որ շատ լավ կարող են ուսումնասիրել ու ներկայացնել միջազգային փորձ, որը մենք կօգտագործենք։ Մենք գնացինք փոփոխությունների ճանապարհով, բայց մենք արմատացած որեւէ դիրքորոշում չունենք, մենք շտապողականություն չենք դրսեւորելու, որ նախագիծն արագ ներկայացվի կառավարությանը, ուղղարկվի Ազգային ժողով»,-ասաց նա։

Նա նաեւ նշեց, որ այս փոփոխությունները հարկային հսկողության հետ կապ չեն ունենա, իսկ համատեղ աշխատանքի համար, վստահաբար, հնարավորություններ կստեղծվեն ու նախագծերը կքննարկվեն։

Միջոցառմանը ներկա էին ինչպես ՊԵԿ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։ Նրանք թեմայի վերաբերյալ հարցեր բարձրացրին։ Հարց հնչեց, այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է, որ հարկային մարմինը ՀԿ-ների եւ հիմնադրամների հաշվետվողականության ուսումնասիրության ողջ բեռն իր վրա վերցնի, եւ արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ վերահսկողությունը վերադարձնել արդարադատության նախարարությանը։ Կարծիք հնչեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ կարող են երկու կազմակերպություն դիմել մեկ դոնորի՝ դրամաշնորհի համար, սակայն դրանցից մեկին դոնորը մերժի, իսկ եթե պետք է ՀԿ-ն հաշվետվություն ներկայացնի ու դրանում նշվի նաեւ իր միջոցների աղբյուրը՝ միգուցե խնդիր առաջանա հենց դոնորի անունը հրապարակելիս։

Հանդիպման ավարտին որոշվեց ՊԵԿ-ՔՀԿ կառուցողական քննարկումների եւ աշխատանքյաին հանդիպումների ֆորմատով մշակել երկկողմանի ընդունելի նախագծեր։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի եւ «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել եւ խրախուսել իրենց մասնակցությունը տեղական եւ ազգային քաղաքականությունների օրակարգի ձեւավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները եւ դիմել կառավարությանը՝ կառուցողական եւ ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին եւ ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչեւ 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է: Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը եւ յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
24 Ապրիլի 2019 - 12:38
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24 Ապրիլի 2019 - 12:34
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում
24 Ապրիլի 2019 - 12:32
Ապրիլի 22-ին Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
24 Ապրիլի 2019 - 12:31
Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում:
Քաղաքային իշխանությունն անում է ամեն ինչ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լինի պատշաճ որակով. Մարության
24 Ապրիլի 2019 - 12:23
Մենք պետք է դասեր քաղենք եւ գլխավոր դասն այն է, որ պետք է լինենք ուժեղ եւ միշտ մեր հույսը դնենք մեզ վրա:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
24 Ապրիլի 2019 - 12:22
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
24 Ապրիլի 2019 - 11:52
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16061
 
Լրահոս`