Facebook   Twitter
 
Երիտասարդին սկզբում տարկետում են տվել, հետո զորակոչել բանակ. Պնախարարի հրամանը չեղարկվել է

Երիտասարդին սկզբում տարկետում են տվել, հետո զորակոչել բանակ. Պնախարարի հրամանը չեղարկվել է

09 Նոյեմբերի 2018 - 18:47
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։
Դիմումատուն հայտնել է, որ Կառավարության որոշմամբ կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ որդուն 2018 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում, սակայն 2018 թվականի հուլիսին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

Բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի որդուն կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տրվել է տարկետում, բայց, հակառակ որոշմանը, քաղաքացուն զորակոչել են Զինված ուժեր։

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի արդյունքում քաղաքացու՝ զորակոչի մասին Պաշտպանության նախարարի հրամանը չեղարկվել է եւ արձակվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Սպանդարյան գյուղում. գյուղացիները կանխել են խոշոր կրակի տարածումը, հետո մարել այն
14 Նոյեմբերի 2018 - 10:19
Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
14 Նոյեմբերի 2018 - 10:13
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Օրվա խորհուրդը
14 Նոյեմբերի 2018 - 10:02
Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը
14 Նոյեմբերի 2018 - 09:59
Նոյեմբերի 12-ին Մոսկվայում իր աշխատանքն է սկսել հայ-ռուսական երիտասարդական 4-րդ համաժողովը:
Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին
14 Նոյեմբերի 2018 - 09:48
Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք:
«Ղեկը աջ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց (Ուղիղ)
14 Նոյեմբերի 2018 - 09:37
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, 9:30-ից Կառավարության շենքի մոտ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կազմակերպել են մեծ բողոքի ակցիա:
Նոյեմբերի 14-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
14 Նոյեմբերի 2018 - 09:30
Խոյեր
Րաֆֆի Հովհաննիսյանի մաղթանքը
14 Նոյեմբերի 2018 - 09:25
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13994
 
Լրահոս`
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն