Facebook   Twitter
 
ՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ

ՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ

09 Նոյեմբերի 2018 - 19:51
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Այցի շրջանակներում նրանք, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ, հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հարապետությունների համագործակցությանը, երկու հայկական պետությունների դատախազությունների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում կայազորների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2018թ. ընթացքում զինված ուժերում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների իրականացրած աշխատանքների համակարգվածությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակին, զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ապահովմանն առնչվող օրախնդիր բազմաթիվ հարցեր:

Գոհունակությամբ արձանագրելով, որ սահմանային լարվածության որոշակի թուլացմամբ պայմանավորված՝ այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհերի թիվը՝ ՀՀ գլխավոր դատախազն, այնուամենայնիվ, նշել է, որ դեռևս զգալի անելիքներ կան հատկապես ռազմական գործողությունների հետ չկապված, առաջնագծում մարտական հերթապահության կամ զորամասերում տարբեր իրավիճակներում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի նախականխման, կանխման ուղղությամբ: Գլխավոր դատախազը հանձնարարել է, հաշվի առնելով զինված ուժերի բոլոր առանձնահատկությունները, զորամասերի հրամանատարության և սպայական կազմերի հետ սերտ համագործակցությամբ, ձեռնարկել բոլոր միջոցները՝ զինծառայողների, ինչպես նաև սպաների և շարքային զիծառայողների միջև ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները նվազագույնի հասցնելու, հանցածին դրսևորումների պատճառներն ու պայմաններն օպերատիվ կերպով բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել սպանությունների, ինքնասպանությունների, առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև ՝ տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում անդառնալի հետևանքների հանգեցնող խախտումների դեպքերի իրական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ բացահայտման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձվել նաև պետական շահերի պաշտպանության համատեքստում ԶՈՒ-երում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բանակում հափշտակության և չարաշահումների տարատեսակ դրսևորումների, առհասարակ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և լիարժեք քննության արդյունքում դրանք կատարած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականության ցուցաբերումը պետք է նման երևույթների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության շոշափելի ազդակ դառնա և կանխարգելիչ նշանակություն ձեռք բերի: Այս իմաստով գլխավոր դատախազը շեշտել է նաև զորակոչի ենթակա անձանց ապօրինի զինծառայությունից ազատելուն ուղղված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման, հատկապես այդ սխեմաներում ներգրավվող զինվորական կոմիսարիատների պաշտոնատար անձանց, բժշկական հաստատությունների ներկայացուցիչների գործողություններին պարտադիր քրեաիրավական գնահատականներ տալու և նրանց կողմից նախկինում այլ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները պարզելու նպատակով:

Այդ ամենով հանդերձ՝ քրեական վարույթում տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավված զինծառայողների, սպաների, իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ ԶՈւ-երում կատարվող հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազների առաջնային առաքելություններից մեկը:

Խորհրդակցության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարած
18 Ապրիլի 2019 - 23:03
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։
«Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա»․ նախկին գյուղապետը՝ ինքնասպանություն գործած զինծառայողի մասին
18 Ապրիլի 2019 - 22:58
Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում այսօր մահացած 24-ամյա զինծառայող Նարեկ Ս․-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր․ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք:
Սեւ ուլտրակարճ զգեստ եւ գայթակղիչ կեցվածք․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը
18 Ապրիլի 2019 - 22:50
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Չինացին կենդանաբանական այգում ընձուղտին կերակրել է թղթադրամներով
18 Ապրիլի 2019 - 22:41
Անհայտ տղամարդը այցելել է Չինաստանի Կունմին քաղաքի կենդանաբանական այգի և փորձել թղթադրամներով կերակրել ընձուղտին՝ գրում է South China Morning Post-ը։
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
18 Ապրիլի 2019 - 21:49
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
18 Ապրիլի 2019 - 21:34
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս
Անգլիայում հայտնաբեված ձուկը, պարզվում է, կերել է լճում լողացող բադերին
18 Ապրիլի 2019 - 21:29
Անգլիայի Դոնկաստեր քաղաքի լճում մահացած պիրանիա են բռնել, որը ենթադրաբար բադեր է կերել՝ տեղեկացնում է The Yorkshire Post-ը։
Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 21:08
Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15996
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն