Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը (լուսանկարներ)

09 Նոյեմբերի 2018 - 20:30
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր:

Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ կարևոր լուծումներ են տրվում բիզնեսի համար առկա տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման վրա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առաջ, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրում տնտեսական ակտիվության բարձրացմանն ու ամրապնդմանը:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Երբ են սկսվելու դպրոցականների ձմեռային արձակուրդները
17 Նոյեմբերի 2018 - 10:52
Հանրակրթական դպրոցներում առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
«Սասնա Ծռերը» ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ
17 Նոյեմբերի 2018 - 10:45
«Սասնա Ծռեր» կուսակցությունն այսօր Երևանից ավտոերթ է իրականացնում դեպի Ստեփանակերտ։ Ավտոերթը նվիրվում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին։
ԿՀՎ-ից հայնել են, որ Խաշոգջիի սպանության հրամանը Սաուդյան Արաբիայի արքայազն է տվել
17 Նոյեմբերի 2018 - 10:40
ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին:
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
17 Նոյեմբերի 2018 - 10:38
Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:
Բաքուն բողոքել է Ղարաբաղի նախագահի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ
17 Նոյեմբերի 2018 - 10:35
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է միջազգային իրավունքներն անարգելու մեջ:
2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է. Արգենտինայի ՌԾՈՒ
17 Նոյեմբերի 2018 - 10:32
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է, գրում է «ՌԻԱ Նվոոստի» գործակալությունը:
Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
17 Նոյեմբերի 2018 - 10:23
Արցախի Հանրապետության նախագահ
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած
17 Նոյեմբերի 2018 - 10:21
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած:
Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
17 Նոյեմբերի 2018 - 10:17
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16008
 
Լրահոս`
 
 
 
 
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
Հասարակություն