Facebook   Twitter
 
Հարրի Փոթերի տիեզերքի վատագույն ֆիլմ է ճանաչվել «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմը

Հարրի Փոթերի տիեզերքի վատագույն ֆիլմ է ճանաչվել «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմը

09 Նոյեմբերի 2018 - 20:42
«Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի նախադիտումներին ներկա գտնված կինոքննադատները խիստ բացասաբար են արտահայտվել նոր ֆիլմի մասին, գրում է Lenta.ru-ն:
Mashable-ի թղթակից Էնջի Հանը սփին-օֆֆն անվանել է Հարրի Փոթերի տիեզերքի վատագույն ֆիլմ, իսկ The Guardian-ի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ընդգծել է, որ «Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի ստեղծողները զոհել են սյուժեի թարմությունն ու զարգացումը հանդիսատեսին հսկայական թվով նոր կերպարներ ներկայացնելու համար:

Անդրադառնալով մեծ թվով նոր կերպարներ ներկայացնելու մտահղացմանը՝ Variety-ի թղթակից Էնդրյու Բեյքերը հայտարարել է, որ ֆիլմի հեղինակներին չի հաջողվել անգամ ճիշտ կյանքի կոչել այս մտահղացումը, քանի որ հերոսների բազմությունը պարզապես շփոթեցնում է հանդիսատեսին:

Քննադատներին չի տպավորել անգամ գլխավոր անտագոնիստին՝ հրաշագործ Գելլերտ Գրին-դե-Վալդին մարմնավորած Ջոնի Դեփի խաղը: The Hollywood Reporter պարբերականն ընդգծել է, որ դերասանը մարմնավորել է կլիշեներով հարուստ մի կերպարի, ինչը Դեփի համար արդեն սովորության է վերածվում:

Հայտնի է, որ «Ֆանտաստիկ գազաններ. Գրինդևալդի հանցագործությունները» ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիան եւ Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ
20 Փետրվարի 2019 - 19:46
Ֆրանսիան եւ Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի եւ առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրի շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ:
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
20 Փետրվարի 2019 - 19:38
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20 Փետրվարի 2019 - 19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Պաշտպանության նախարարը պարգեւատրել է զորամասերում դասախոսած արվեստագետներին և գիտնականներին
20 Փետրվարի 2019 - 19:33
Փետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
20 Փետրվարի 2019 - 18:41
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.
Վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս
20 Փետրվարի 2019 - 18:40
2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ
20 Փետրվարի 2019 - 18:12
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Դատախազությունը հաստատել է Էդուարդ Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը
20 Փետրվարի 2019 - 18:10
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է 2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15520
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր